Ինչպե՞ս երկարացնել iPhone-ի մարտկոցի աշխատաժամանակը առանց վերալիցքավորման

7 հունիսի, 2024  20:10

iPhones.ru տելեգրամյան ալիքը ներկայացրել է պարզ խորհուրդ, որն iPhone սմարթֆոնների օգտատերերին հնարավորություն կտա երկարացնել սմարթֆոնի մարտկոցի աշխատանքի տևողությունն առանց վերալիցքավորման։

Ըստ աղբյուրի՝ սմարթֆոնի ստեղնաշարի վիբրացիայի գործառույթը բացասաբար է անդրադառնում մարտկոցի լիցքի սպառման վրա։ Անջատելով այն՝ հնարավոր է զգալիորեն մեծացնել iPhone-ի մարտկոցի աշխատաժամանակը առանց լիցքավորման:

Այս գործառույթն անջատելու համար հարկավոր է բացել Settings ընտրացանկը, ընտրել Sounds & Haptics բաժինը, գտնել Keyboard responsiveness նոր էջի ներքևում և ապաակտիվացնել Sounds & Haptics գործառույթը։

«Հենց ես այն բերեցի ոչ ակտիվ ռեժիմի, իմ iPhone 15 Pro-ի մարտկոցի աշխատանքի ժամկետը զգալիորեն ավելացավ, և սկսեց բավարարել ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում»,- նշում  է հրապարակման հեղինակը։

Այս պարամետրը խորհուրդ է տրվում հատկապես բազային iPhone և iPhone Pro ունեցողներին, որոնց դեպքում մարտկոցները պակաս հզոր են և հետևաբար ավելի քիչ են աշխատում առանց վերալիցքավորման, քան Plus և Pro Max տարբերակների մարտկոցները։

Ընդորում՝ էկրանի ստեղնաշարի վիբրացիան ոչ մի ֆունկցիոնալություն չի ապահովում, ուստի անջատելով այս տարբերակը՝ օգտատերերը կկարողանան նախկինի պես օգտագործել սմարթֆոնը։

iPhone-ների մարտկոցները շուկայում առկա այլ առաջատար սմարթֆոնների համեմատ իրոք բավականին թույլ են։ Եթե այլ ընկերությունների սմարթֆոնների դեպքում մարտկոցների հզորությունը 5000 մԱ/ժ է կամ ավելին, ապա iPhone-ների դեպքում դրանք 5000 մԱ/ժ-ից ցածր են։ Ստորև ներկայացնում ենք վերջին երեք տարում թողարկված iPhone-ների մարտկոցների հզորությունը։

  • iPhone 15 Pro Max: 4422 մԱ/ժ,
  • iPhone 15 Pro: 3274 մԱ/ժ,
  • iPhone 15 Plus: 4383 մԱ/ժ,
  • iPhone 15: 3349 մԱ/ժ,
  • iPhone 14 Pro Max: 4323 մԱ/ժ,
  • iPhone 14 Pro: 3200 մԱ/ժ,
  • iPhone 14 Plus: 4325 մԱ/ժ,
  • iPhone 14: 3279 մԱ/ժ,
  • iPhone 13 Pro Max: 4352 մԱ/ժ,
  • iPhone 13 Pro: 3095 մԱ/ժ,
  • iPhone 13: 3227 մԱ/ժ,
  • iPhone 13 mini: 2406 մԱ/ժ։

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ