Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել․ արդյոք այն մագնիսական փոթորիկ կառաջացնի՞

27 մայիսի, 2024  16:42

Արեգակի վրա այսօր՝ Երևանի ժամանակով ժամ 11։05-ին, ամենաբարձր՝ X դասի հզոր բռնկում է տեղի ունեցել, տեղեկացնում է հայտնում է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան։

Մայիսի 10–12-ը տեղի ունեցած նմանատիպ բռնկումը G5 դասի մագնիսական հզոր փոթորիկ էր առաջացրել։ Այսօրվա իրադարձությունը ևս կարող է մագնիսական փոթորկի պատճառ դառնալ, նշում են գիտնականները՝ հավելելով, սակայն, որ դեռ վաղ է խոսել Երկրի վրա դրա հնարավոր ազդեցության մասին։

Գիտնականները ենթադրում են, որ բռնկումը տեղի է ունեցել Արեգակի հեռավոր կողմում: Ըստ նրանց՝ բռնկման կենտրոնը գտնվում է Արև-Երկիր գծից հեռու։

Գիտնականները նաև նշել են, որ եթե Արեգակի վրա գտնվող №3664 տարածաշրջանը, որը պահպանել է իր էներգիան, իսկապես փոխում է իր դիրքը դեպի Երկրի ուղղությամբ, ապա հաջորդ հանգստյան օրերին արդեն նոր բռնկումներն են սպասվում։ «Մոտ հունիսի 1-ից մեր մոլորակը կհայտնվի բռնկվող մասնիկների և պլազմայի ամպերի բաշխման հատվածում»,- պարզաբանել են Լաբորատորիայում։

2024-ին Արեգակի բռնկումների թիվն աճել է։ Գիտնականները դա պայմանավորում են արեգակնային 11-ամյա ցիկլով, որը մոտենում է իր առավելագույնին։ Արևային բռնկումները դասակարգվում են հինգ հզորության մակարդակների՝ A-ից մինչև X, ընդ որում յուրաքանչյուր հաջորդ կատեգորիա 10 անգամ ավելի մեծ է, քան նախորդը: Ավելի բարձր X դասի բռնկումները հաճախ ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնք կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել Երկիր հասնելու ժամանակ: 


 
 
 
 
  • Արխիվ