WhatsApp-ը կսկսի պարտադիր ստուգել օգտատերերի տարիքը

13 հունիսի, 2024  10:14

WhatsApp հանրահայտ մեսենջերը, որը պատկանում է ամերիկյան Meta կորպորացիային, նախատեսում է օգտատերերի տարիքը ստուգելու պարտադիր գործառույթ ներդնել որոշ երկրների համար: Այս մասին հայտնում է WaBetaInfo-ն։

Նորամուծությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպան հաստատել է ինտերնետ ծառայությունից օգտվելու նվազագույն տարիքը (13 տարի), սակայն WhatsApp-ը չունի ստուգման անհրաժեշտ գործիք։

Նոր գործառույթն օգտատերերին կհուշի մուտքագրել իրենց ծննդյան ամսաթիվը, որը գաղտնի է պահվելու և մուտագրելուց հետո այլևս չի կարող փոխվել: Այս ռազմավարությունը հիշեցնում է նմանատիպ մոտեցում, որը նախկինում իրականացվել է Instagram-ում (նույնպես պատկանում է Meta-ին):

WhatsApp-ը կրկնակի պատճառ ունի նման փոփոխություններ իրականացնելու համար։ Նախ՝ տարիքի ստուգման նոր օրենսդրություն է ներդրվում ամերիկյան մի քանի նահանգներում: Երկրորդ՝ Եվրոպական միությունում վերջերս ընդունված օրենքները առաջնահերթություն են դարձնում անչափահասների անվտանգությունն առցանց տիրույթում:

Այս գործառույթի գործարկման ճշգրիտ ամսաթիվը և իրականացման մանրամասների մասին այս պահին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ