ԱԲ ի՞նչ գործառույթներ կունենան ապագա iPhone սմարթֆոնները

21 մայիսի, 2024  16:45

Apple-ը նախատեսում է էապես բարելավել iOS 18 օպերացիոն համակարգի արհեստական ​​բանականության (ԱԲ) ֆունկցիոնալիությունը: Ինսայդեր, Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը տեղեկացրել է ԱԲ մի քանի հիմնական գործառույթների մասին, որոնք հնարավոր է՝ ներդրվեն նոր օպերացիոն համակարգում:

Առաջին հերթին՝ Apple-ը կբարելավի Siri օգնականի ձայնային հնարավորությունները՝ այն դարձնելով ավելի խոսակցական և ակտիվ: Սա թույլ կտա օգտատերերին օգնություն ստանալ իրենց առօրյա կյանքում՝ առանց ակտիվ հարցումների անհրաժեշտության:

Բացի դրանից՝ iOS 18-ը կարող է ներառել ծանուցումների ավտոմատ ամփոփում, նորությունների հոդվածների ամփոփումներ և ձայնային նշումների սղագրում: Նեյրոցանցերը կկարողանան ինքնուրույն լրացնել օրացույցը և առաջարկել համապատասխան հավելվածներ։

Որոշ բարելավումներ կվերաբերեն նաև լուսանկարների ներկառուցված խմբագրիչին: Չնայած Գուրմանը նշել է, որ դրանք այնքան տպավորիչ չեն լինի, որքան ԱԲ-ի գործառույթները Adobe հավելվածներում:

Վերջապես, սպասվում է, որ iOS 18-ը կներկայացնի ԱԲ-ի լրացուցիչ հնարավորություններ, որոնք թույլ կտան ամփոփել հաղորդագրությունները iMessage-ում և դրանց բովանդակության հիման վրա քաղվածքներ ստեղծել:

Apple-ի հիմնական նպատակներից է ապահովել, որ նեյրոնցանցերի բոլոր գործառույթները կատարվեն լոկալ սարքերում: Որոշ գործառույթներ Apple-ը կիրականացնի ինքնուրույն, իսկ մյուսները՝ OpenAI տեխնոլոգիաների կիրառմամբ։

Մարկ Գուրմանը հավելել է, որ Apple-ը և OpenAI-ն իրենց գործընկերության մասին կարևոր հայտարարություն կանեն WWDC 2024 համաժողովի ժամանակ, որը կմեկնարկի հունիսի 10-ին:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ