5 իրական շինություն, որոնք ասես ֆենթեզի ժանրի գրքերից լինեն. դրանցից մեկը Հայաստանում է (լուսանկար)

21 մայիսի, 2024  22:10

Ֆենթեզի աշխարհները ոգեշնչում են բազմաթիվ արվեստագետների, այդ թվում՝ ճարտարապետների և դիզայներների: Շենքերը, որոնք NEWS.am Tech-ը հավաքել է այսօրվա ընտրանիում, ասես ակնհայտորեն ոգեշնչված լինեն հեքիաթներից ու ֆենթեզի ժանրի գործերից։

1. The Sagrada Familia, Բարսելոնա, Իսպանիա

Հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով կառուցված շենքը նման է ֆենթեզի ամրոցի՝ սրածայր աշտարակներով և քանդակագործական դեկորացիաներով։ Անշուշտ, սրանք այն ամրոցներն են, որոնք պատկերացրել են բազմաթիվ հեքիաթների և ֆենթեզի ժանրի ստեղծագործությունների հեղինակները:

The Sagrada Familia, Barcelona.jpg (112 KB)

2. Cozy House, Դիլիջան, Հայաստան

Cozy House-ը հյուրանոց է Հայաստանի Դիլիջան քաղաքում, որը բաղկացած է փոքրիկ տնակներից է, ինչպես «Մատանիների տիրակալի» հոբիթների փոսերն են: Կլոր պատուհաններ և դռներ, կոր պատեր, հարմարավետ, յուրահատուկ մթնոլորտ ստեղծող ինտերիեր։ Թերևս հենց այսպես է Ջոն Տոլքինը պատկերացրել է հոբիթների տները:

Cozy House Dilijan 1.jpg (129 KB)

3. The Casa Batlló, Բարսելոնա, Իսպանիա

Մեկ այլ շենք, որը ստեղծել է ճարտարապետ Անտոնիո Գաուդին, առանձնանում է անսովոր և լուսավոր ֆասադով, որը վիշապի թեփուկներ հիշեցնող պատուհաններ և պատշգամբներ ունի։

The Casa Batllo, Barcelona.jpg (142 KB)

4. The Bosco Verticale (Vertical Forest), Միլան, Իտալիա

Stefano Boeri Architetti ընկերության այս հետաքրքիր նախագիծը բաղկացած է երկու «կանաչ» շենքերից, որոնք ծածկված են ավելի քան 20,000 բույսերով և ծառերով: Էլֆերը, որոնք հայտնի են բնության հանդեպ իրենց սիրով, անշուշտ, կգնահատեին նման շենքերը։

The Bosco Verticale.jpg (126 KB)

5. The Kunsthaus Wien (Museum of Modern Art), Վիեննա, Ավստրիա

Այս թանգարանի շենքը կարծես դուրս է եկել ինչ-որ հեքիաթի կամ ֆենթեզի ժանրով ստեղծագործության գրքի էջերից։ Վառ գունավորված պատուհաններ, հետաքրքիր դիզայն՝ շենքի ֆասադն անընդհատ նայելու ցանկություն է առաջացնում։

The Kunsthaus Wien.jpg (192 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ