Հայկական Activeloop-ը $11 մլն A սերիայի ֆինանսավորում է ներգրավել

27 մարտի, 2024  14:25

Հայկական Activeloop ընկերությունը 11 մլն դոլար A սերիայի ֆինանսավորում է ներգրավել, ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է ընկերության հիմնադիր Դավիթ Բունիաթյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ներդրողներից են Streamlined Ventures, Y Combinator, Samsung Next, Alumni Ventures և Dispersion Capital ընկերությունները:

«Մենք ոգևորված ենք ապագայի համար, քանի որ միջոցները կուղղենք ավելի շատ ձեռնարկությունների հաճախորդների ներգրավմանը: Մենք երախտապարտ ենք մեր հաճախորդների, գործընկերների, Deep Lake-ի օգտատերերի, Activeloop-ի թիմի և բաց կոդով համայնքի հսկայական աջակցության համար»,- գրել է Դավիթ Բունիաթյանը։

Activeloop-ը ստեղծում է ներկառուցված, բազմամոդալ, տվյալների մեծ բազա, որոնք կառուցում, դասակարգում է այնպես, որպեսզի դրանց հետ կարողանա աշխատել արհեստական բանականությունը։


 
 
 
 
  • Արխիվ