OpenAI-ը ցուցադրել է կարճամետրաժ ֆիլմեր, որոնք Sora միջոցով ստեղծել են պրոֆեսիոնալները

26 մարտի, 2024  16:44

OpenAI ընկերությունը հրապարակել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ստեղծվել են արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող, գերիրատեսական տեսանյութեր գեներացնող Sora նեյրոցանցի միջոցով: Ստատիկ պատկերներից և տեքստային նկարագրություններից տեսանյութեր ստեղծող այս մոդելը դեռ մնում է անհասանելի հանրության համար։

Կարճամետրաժ ֆիլմերն ստեղծել են ստեղծագործական ոլորտի մասնագետները՝ կինոգործիչներ, նկարիչներ, գովազդային գործակալությունների ստեղծագործ մարդիկ, երաժիշտներ, որոնց OpenAI-ը հասանելիություն է տրամադրել Sora-ին։ «Չնայած մենք Sora-ի հետ կապված դեռ շատ բարելավումներ ունենք անելու՝ մենք արդեն պատկերացում կազմում ենք, թե ինչպես կարող է մոդելն օգնել ստեղծագործողներին իրականություն դարձնելու իրենց գաղափարները»,- ասել են ընկերությունից։

OpenAI-ի ղեկավարությունը, ըստ Bloomberg-ի, արդեն մի քանի հանդիպում է անցկացրել հոլիվուդյան կինոգործիչների և ստուդիաների ներկայացուցիչների հետ՝ փորձելով մեծացնել սովորական խոշոր բյուջետային ֆիլմերի արտադրությունում Sora-ի օգտագործման նկատմամբ հետաքրքրությունը: Միևնույն ժամանակ հեռուստադիտողներն արդեն քննադատել են Late Night With The Devil սարսափ ֆիլմի ստեղծողներին, որոնք դրա ստեղծման ժամանակ օգտագործել են ԱԲ-ի ստեղծած ստատիկ պատկերներ։ Նրանք նաև ֆիլմը բոյկոտելու կոչեր են հնչեցրել՝ վկայակոչելով այն, որ դրա ստեղծողները դիմել են ԱԲ-ի օգտագործմանը՝ մարդ-նկարիչներ վարձելու փոխարեն։

Fairly Trained-ը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը պարտավորվել է հավաստագրել ԱԲ մոդելները, որոնք արդարացիորեն վերապատրաստվել են արտոնագրված բովանդակության վրա։ Ընկերության գործադիր տնօրեն Էդ Նյուտոն-Ռեքսը կասկած է հայտնել առ այն, որ Sora-ն վերապատրաստվել է արտոնագրված բովանդակության վրա: OpenAI-ը երկար ժամանակ չէր մեկնաբանում Sora-ի զարգացման այս ասպեկտը, սակայն ընկերության տեխնիկական տնօրեն Միրա Մուրատին վերջերս հավաստիացրել է, որ դրանք հանրությանը հասանելի և լիցենզավորված նյութեր են եղել, ինչպես նաև տեսանյութեր, որոնք ստացել են Shutterstock-ի հետ արտոնագրային պայմանագրով:

Ավելի շատ տեսանյութեր կարելի է գտնել OpenAI-ի պաշտոնական բլոգում


 
 
 
 
  • Արխիվ