Առանց վերլիցքավորման աշխատում է 744 ժամ և արժե $96. Blackview-ն ներկայացրել է Oscal Modern 8 սմարթֆոնը

18 մարտի, 2024  12:17

Սմարթֆոններ արտադրող չինական Blackview ընկերությունը ներկայացրել է բյուջետային Oscal Modern 8 մոդելը՝ հիմնված Unisoc T616 SoC-ի վրա, որը հզոր մարտկոցի շնորհիվ բավական երկար կարող է աշխատել առանց վերլիցքավորման և արժե ընդամենը 96 դոլար։

Սմարթֆոնը ստացել է 6000 մԱ/ժ մարտկոց՝ 18 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ։ Սա թույլ է տալիս մեկ լիցքավորմամբ սմարթֆոնը խաղեր խաղալու ռեժիմում օգտագործել մինչև 8 ժամ, իսկ սպասման ռեժիմում՝ մինչև 744 ժամ:

Նոր Oscal Modern 8-ն աշխատում է DokeOS 4.0 ծրագրաշարով՝ հիմնված Android 13 օպերացիոն համակարգի վրա: Այն ունի 6,75 դյույմանոց IPS էկրան՝ 1600 x 720 պիքսել կետայնությամբ: Էկրանի առավելագույն պայծառությունը կարող է հասնել 450 քդ/մ2, իսկ էկրանի թարմացման արագությունը 90 Հց է:

Սմարթֆոնը համալրված է 50 MP Samsung ISOCELL JN1 հետևի տեսախցիկով և 8 MP Samsung ISOCELL 4H7 դիմային տեսախցիկով:

Oscal Modern 8-ը չունի NFC-ի և 5G աջակցություն, թողարկվում է գունային երեք տարբերակով՝ Ash Grey, Ripple Blue և Wisteria Purple:

Օպերատիվ և ներկառուցված հիշողության 8/128 ԳԲ տարբերակն առաջարկվում է 93 դոլարով, իսկ 256 ԳԲ նրեկառուցված հիշողությամբ տարբերակը՝ 108 դոլար։

Oscal-Modern-8-2.png (135 KB)


 
 
 
 
  • Արխիվ