Հրապարակվել է iPhone 16-ի մակետի առաջին լուսանկարը, որը հաստատում է տեսախցիկի նոր դիզայնը

19 փետրվարի, 2024  16:06

Ինսայդեր Մաջին Բուն (Majin Bu) հրապարակել է մետաղյա կաղապարը, որն օգտագործվելու է iPhone 16-ի պատյաններ և պաշտպանիչ ապակի արտադրելու համար։ Լուսանկարից երևում է, որ iPhone 16-ի տեսախցիկի հիմնական հատվածում կլինի երկու մոդուլ։

«Առաջին լուսանկարի մասով վստահ չեմ, բայց երկրորդը կարծես նույն է, ինչը գծագիրը»,- գրել է նա X սոցցանցի իր էջում։

Առաջին լուսանկարում (ներքևում) ցուցադրված են կաղապարներ, որոնք հավանաբար օգտագործվում են iPhone 16-ի պատյանների դետալները պատրաստելու համար:

iPhone 16  (2).jpg (134 KB)

iPhone 16  4 (2).png (427 KB)

Ավելի վաղ նա տեղեկություն էր հրապարակել, որ Apple-ը ներկայումս փորձարկում է iPhone 16 Pro-ի նախատիպը՝ տեսախցիկի հատվածի թարմացված դիզայնով: Գրառմանը կից նա հրապարակել էր լուսանկար, որում երևում էր, որ iPhone 16 Pro-ի հիմնական տեսախցիկի հատվածը բաղկացած կլինի երեք մոդուլից, որոնք դասավորված են եռանկյունաձև։

«Հիմնվելով այն տեղեկության վրա, որը ես կարողացա ձեռք բերել, կարծես, iPhone 16 Pro-ն կունենա տեսախցիկի մոդուլի նոր դիզայն: Սա [այս լուսանկարը] պետք է որ շատ նման լինի նրան, ինչն Apple-ն այժմ փորձարկում է»,- գրել էր Բուն։

iPhone 16  Pro.jpg (105 KB)

Majin Buu-ն ժամանակին ճշգրիտ տվյալներ հրապարակել iPad mini-ի և iPhone 12-ի գույների մասին՝ նախքան դրանք պաշտոնապես կներկայացվեին։

NEWS.am Tech-ն ավելի տեղեկացրել էր, որ iPhone 16 Pro և Pro Max սմարթֆոններում կիրառվելիք A18 պրոցեսորներ կունենա նեյրոմշակման զգալիորեն բարելավված միավոր, քանի որ iOS 18-ը կստանա արհեստական բանականությամբ աշխատող բազմաթիվ նոր հնարավորություններ:

NEWS.am Tech-ն ավելի վաղ նաև տեղեկացրել էր, որ iPhone 16 Pro և 16 Pro Max սմարթֆոնները, որոնք նախատեսվում է թողարկել տարեվերջին, կստանան ավելի մեծ մարտկոցներ և մինչև 2 ՏԲ ներկառուցված հիշողություն:


 
 
 
 
  • Արխիվ