ԱԲ գործիքների կիրառման իմացությունը կարող է պարտադիր պայման դառնալ աշխատանքի ընդունման համար

2 փետրվարի, 2024  16:21

Առաջիկա 3-5 տարվա ընթացքում արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված գործիքների օգտագործման իմացությունը կարող է պարտադիր պայման դառնալ աշխատանքի ընդունման ժամանակ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է Մոսկվայի Գեոդեզիայի և քարտեզագրության պետական ​​համալսարանի օպտիկական-էլեկտրոնային սարքերի մասնագետ Յուրի Կորնեևը։

Փորձագետը նշել է, որ ԱԲ-ը չի փոխարինի մարդկանց, այլ օգտակար գործիք կդառնա շատ ոլորտներում։ Կորնեևը ԱԲ-ը կիրառելու իմացությունը համեմատել է «համակարգչի վստահ օգտագործման» ժամանակակից պահանջի հետ։

Նա նաև նշել է, որ ԱԲ-ի զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում նաև ֆեյքերի, քարոզչության և խարդախության համար։ Ուստի աշխատաշուկայում կարող են հայտնվել մասնագետներ, որոնք կկարողանան տարբերել մարդկանց ստեղծած աշխատանքը ԱԲ-ի աշխատանքից։

Բացի այդ, խաբեբաները կարող են տարբեր տեսանյութերից կամ աուդիո հաղորդագրություններից վերցնել կոնկրետ մարդու ձայնը և դա օգտագործել մարդկանց խաբելու համար: Հետևաբար, փորձագետը խորհուրդ է տալիս ստուգել լրատվական հոդվածներից կամ սոցիալական ցանցերից ստացված ցանկացած տեղեկություն և պահպանել «թվային հիգիենայի» կանոնները՝ հնարավորինս սահմանափակելու կենսաչափական տվյալների տարածումը առցանց։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նեյրոնային ցանցը Մոսկվայից մի երիտասարդի փոխարեն մեկ տարի շփվել է աղջիկների հետ ու օգնել նրան գտնելու իր ապագա կնոջը։ Ալեքսանդր Ժադանը, ChatGPT չատբոտն օգտագործել էր ժամադրության նպատակով ցանցում աղջիկների որոնման և նրանց հետ շփվելու համար: Մեկ տարվա ընթացքում նեյրոցանցը «շփվել» էր 5240 աղջկա հետ, որոնցից մեկին էլ երիտասարդն ավելի ուշ ամուսնության առաջարկ է արել տղան։


 
 
 
 
  • Արխիվ