Ինչպե՞ս բարձրացնել սմարթֆոնի կատարողականությունը

22 հունվարի, 2024  22:44

Սմարթֆոնի սահուն աշխատանքը կարևոր է օգտատիրոջ փորձառության, ինչպես նաև սարքի խնամքի համար։ Ձեզ ենք ներկայացնում սմարթֆոնի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող մի քանի խորհուրդ, որոնց հետևելու դեպքում կարող եք առավելագույնը ստանալ ձեր հեռախոսից։

Կազմակերպել հավելվածները 

  • Խմբավորե՛ք նմանատիպ հավելվածները ձեր թղթապանակների մեջ՝ դրանց հեշտ հասանելիություն ունենալու համար։
  • Ամենահաճախ օգտագործվող հավելվածները տեղադրե՛ք հիմնական էկրանին:

Օգտագործել կատարողականությունը բարձրացնող հավելվածներ 

  • Օրացույց և առաջադրանքների կառավարում: Оգտագործե՛ք այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Google Calendar-ը, Microsoft Outlook-ը կամ Todoist-ը ձեր ժամանակացույցը և առաջադրանքները կառավարելու համար:
  • Նշումներ կատարել։ Հավելվածները, ինչպիսիք են Evernote-ը կամ OneNote-ը, կարող են օգնել ձեզ գրառելու ձետ գաղափարները, անելիքների ցուցակները և կարևոր տեղեկությունները:
  • Ֆայլերի կառավարում։ օգտագործե՛ք ամպային պահպանման ծառայություններ, ինչպիսիք են Google Drive-ը կամ Dropbox-ը՝ ձեր ֆայլերը ցանկացած վայրից մուտք գործելու համար:

Ծանուցումներն ակտիվացնել խելամիտ կերպով 

  • Անջատե՛ք ոչ էական ծանուցումները՝ շեղումները նվազագույնի հասցնելու համար:
  • Առաջնահերթություն տվեք հիմնական հավելվածների ծանուցումներին՝ կարևոր թարմացումների վրա կենտրոնանալու համար:

Անհատականացնել դյուրանցումները և վիդջեթները 

  • Ստեղծե՛ք արագ մուտքի դյուրանցումներ հաճախ օգտագործվող գործառույթների համար:
  • Օգտագործե՛ք վիջեթներ ձեր հիմնական էկրանին՝ օրացույցի, առաջադրանքների կամ կարևոր տեղեկատվության արագ ակնարկ ստանալու համար:

Կիրառել ձայնային հրահանգներ 

  • Օգտագործե՛ք ձայնային հրահանգներ՝ առանց ձեռքի աշխատանքի և տեղեկատվության արագ մուտք գործելու համար:
  • Սմարթֆոնների մեծ մասն ունի ներկառուցված ձայնային օգնականներ, ինչպիսիք են Siri-ն, Google Assistant-ը կամ Bixby-ը: 

Թարմացնել հավելվածները և օպերացիոն համակարգը 

Համոզվե՛ք, որ ձեր սմարթֆոնի հավելվածները և օպերացիոն համակարգը պարբերաբար թարմացվում են, որպեսզի հասանելիություն ունենաք վերջին բարելավումներին, շտկումներին։ 

Սմարթֆոնը դարձնել ապահով 

  • Պաշտպանե՛ք ձեր սմարթֆոնը ակտիվացնելով էկրանը կողպելու գործառույթը, նաև ակտիվացրե՛ք կենսաչափական նույնականացման գործառույթը։
  • Տեղադրե՛ք հեղինակավոր արտադրողների հակավիրուսային հավելվածներ, որպեսզի ձեր սարքը պաշտպանեք վնասակար ծրագրերից։

Նվազեցնել տեսողական խառնաշփոթը 

  • Վերացրե՛ք տեսողական խառնաշփոթը ձեր հիմնական էկրանից՝ հեռացնելով ավելորդ վիդջեթներն ու պատկերակները:
  • Տեսողական շեղումները նվազեցնելու համար օգտագործե՛ք մաքուր և պարզ պաստառ:

Օպտիմալացնել մարտկոցի օգտագործումը 

  • Պարզե՛ք, թե որոնք են էներգիա պահանջող հավելվածները՝ օգտագործելով ձեր սմարթֆոնի մարտկոցի կարգավորումները և դիտարկե՛ք այլընտրանքային հավելվածներ կամ կարգավորումներ:
  • Փակե՛ք ֆոնային հավելվածները, երբ դրանք չեն օգտագործվում, որպեսզի խնայեք մարտկոցի կյանքը։

Անհրաժեշտ է հիշել, որ կատարողականության բարձրացման բանալին տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման և անհարկի շեղումներից խուսափելու միջև հավասարակշռություն գտնելն է: Այդ նպատակով հարկավոր է պարբերաբար վերագնահատել և կարգավորել սմարթֆոնի օգտագործման սովորությունները՝ հիմնվելով կատարողականության ձեր կարիքների վրա:


 
 
 
 
  • Արխիվ