10 տարվա ընթացքում թողարկված կրիպտոարժույթների կեսից ավելին խարդախ կամ չպահանջված է ճանաչվել

16 հունվարի, 2024  18:29

2014-ից CoinGecko ագրեգատորում գրանցված կրիպտոարժույթների կեսից ավելին ստացել է «մեռած»-ի կարգավիճակ. այս ճակատագիրը բաժին է ընկել ավելի քան 24,000 ակտիվից 14,039-ին, հաշվարկել է հարթակի ադմինիստրացիան, տեղեկացնում է Coingecko.com-ը:

Որպես «մեռած» են դասակարգվել այն նախագծերը, որոնց հետ կապված առևտրային գործունեություն չի գրանցվել  30 օրվա ընթացքում։ Այդպիսի կարգավիճակ են ստացել նաև խարդախ ճանաչված ստարտափները:

Ցուցակում ներառված են նաև կրիպտոարժույթներ, որոնք ապաակտիվացվել են. խոսքը վերաբերում է փակ նախագծերին կամ ցանցերին, որոնք դադարել են աշխատել թարմացումից հետո: Բոլոր «մեռած» կրիպտոարժույթներից 53,6%-ը հայտնվել է շուկայում 2020-2021 թվականների ամենամեծ պահանջարկի ժամանակաշրջանում։ Նույն ժամանակահատվածում դադարել է գոյություն ունենալ 7530 ակտիվ։

coingecko.jpg (128 KB)

CoinGecko-ում «մեռած» կրիպտոարժույթների նման բարձր ցուցանիշը բացատրվում է կրիպտոարժույթների գործարկման համեմատաբար պարզ մեխանիզմով, ինչպես նաև մեմերի հետ կապված թոքենների մեծ ժողովրդականությամբ. դրանցից շատերն ապահով չեն:  

Կրիպտոարժույթների համար ամենաանհաջող տարին, ըստ վիճակագրության, եղել է 2021-ը. այդ տարի փակվել են տարվա ընթացքում թողարկված 5724 կրիպտոարժույթներ կամ մեկնարկած նախագծերի 70%-ը։ 2022-ին ի հայտ եկած բոլոր կրիպտոարժույթներից փակվել են 3520-ը կամ 60%-ը։ 2023-ին թողարկվել է ավելի քան 4000 մետաղադրամ, որից 289-ն արդեն համարվում է փակ, այսինքն՝ ընդհանուր մոտ 10%-ից պակասը։

 


 
 
 
 
  • Արխիվ