$70,488․ բիթքոյնը նոր ռեկորդ է սահմանել

11 մարտի, 2024  12:29

Բիթքոյնը հերթական ռեկորդն է սահմանել․ այսօր այս կրիպտոարժույթի գինն անցել է 71,400 դոլարի սահմանը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ LSEG-ի տվյալներով՝ բիթքոյնի գինը բարձրացել է մինչև 70,488,50 դոլար, ինչից հետո նվազելու միտում չի գրանցվել։

Նշենք, որ վերջին օրերին բիթքոյնի փոխարժեքն սկսել է կայուն կերպով աճել։ Անցյալ շաբաթ այն էր մինչև $69,000, այնուհետև կարճ ժամանակով իջել էր։ Սակայն գնանկման ֆոնին խոշոր ներդրողներն սկսել էին բիթքոյն գնել, արդյունքում այն կայունացել էր։

Փորձագետները տարբեր կանխատեսումներ են անում. ոմանք կարծում են, որ փոխարժեքը կշարունակի աճել և նոր ռեկորդներ սահմանել, մյուսները վստահ են, որ գինը կիջնի:

eToro մանրածախ ներդրումային հարթակի համաշխարհային շուկաների հարցերով ստրատեգ Բեն Լեյդլերը բացատրել է, որ բիթքոյնի գնի աճին նպաստում են ֆինանսական շարունակական հոսքերը նոր ETF-ներ, ապրիլյան հալվինգի և հունիսին Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների իջեցման ակնկալիքները։


 
 
 
 
  • Արխիվ