Կրիպտոյի տակ հավատն է, ինչպես փողի կամ ոսկու․ Վիգեն Առուշանյան

29 փետրվարի, 2024  14:04

Կրիպտոյի ամենամեծ առավելությունն ապակենտրոնացված լինելն է։ Այսինքն՝ որևէ մի մարմին, կազմակերպություն չկա, որն ավել իրավունքներ ունի այդ արժույթի նկատմամբ, քան դու՝ որպես օգտագործող։


Ապակենտրոնացված համակարգի թերությունն այն է, որ դու ես ինքդ քո գլխի տերը։ Այսինքն՝ սխալ ես արել, պատասխանատուն միայն դու ես։


Կրիպտոյի շուկայում ամենամեծ ռիսկերն են, որովհետև տատանումներն են մեծ, բայց մեծ ռիսկի հետ մեծ պարգևներ են գալիս: Վիճակագրորեն կրիպտոարժույթ գնածների 90 տոկոսը կորցրել է, ոչ թե աշխատել։


Ամենամեծ ստվերային շրջանառությունը լինում է կանխիկ փողով։ Կրիպտոն շատ բարդ և անհարմար գործիք է ստվերային գործարքներ անելու համար։


Երկարաժամկետ հեռանկարում պետք է մտածել խնայողությունների մի մասը կրիպտոյով պահելու մասին։


Թրեյդերի ամենամեծ թշնամին ինքն է։ Այսինքն՝ եթե ունես համբերություն, որ սպասես, կտեսնես այն գինը, որով գնել ես և դրանից էլ ավելի։ Բայց այդտեղ երկու գործոն կա՝ արդյոք կար՞ող ես քեզ կառավարել ու սպասել և արդյոք հնարավորություն ունե՞ս սպասելու։


Հիսուն տարուց ավելի է՝ փողի տակ ոչինչ չկա։ Կրիպտոյի տակ, ինչպես փողի կամ ոսկու տակ, հավատն է։ Դրա արժեքը շուկան է որոշում առաջարկի ու պահանջարկի միջոցով։


Հավատում եմ, որ կրիպտոն դառնալու է սովորական բան։ Մարդիկ արդեն չեն օգտվելու SWIFT համակարգից փոխանցումներ անելու համար։


Ես ինքս մարդկանց նվիրում եմ կրիպտո՝ ընկերների հարսանիքներին, երեխաների ծնունդներին։


Հարցազրույց Վիգեն Առուշանյանի հետ NEWS.am-ի նոր՝ «Բա իմացա՞ր» նախագծի շրջանակում:

Վիգեն Առուշանյան

Վիգեն Առուշանյանը ձեռներեց է, ֆիզիկական կրիպտո դրամապանակներ արտադրող Coinplus ընկերության հիմնադիրը: Ընկերության արտադրանքը արտոնագրերով պաշտպանված է 12 երկրում: 2017-ին նա հիմնադրել է Բլոկչեյնի հայկական ասոցիացիան` Nooor-ը: Ոլորտում գործող ընկերությունների խորհրդատու է, հրեշտակ ներդրող: Հեղինակել և դասավանդում է Հայաստանի բուհերում բլոկչեյնի ու կրիպտոարժույթների մասին առաջին լիարժեք առարկան:


 
 
 
 
  • Արխիվ