ԱԲ լավագույն մոդելները չեն կարողացել գտնել քերականական սխալները

12 հունվարի, 2024  18:17

Իսպանիայի Ռովիրա և Վիրջիլի համալսարանի և Բարսելոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ լեզվական խոշոր մոդելների վրա հիմնված արհեստական բանականության (ԱԲ) ամենակատարյալ համակարգերը զգալիորեն զիջում են մարդկանց տեքստում քերականական սխալները գտնելու հարցում: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ​​ամսագրում:

Փորձագետները փորձարկել են այսօր առկա լեզվական լավագույն մոդելներից երեքը, ներառյալ ChatGPT-ը: Դրանց տրվել է պարզ առաջադրանք՝ որոշել, թե որ նախադասություններն են տրված տեքստում քերականորեն ճիշտ և որոնք են պարունակում քերականական սխալներ: Մի խումբ մարդկանց ևս տրվել է նույն առաջադրանքը:

Գիտափորձին մասնակցող մարդիկ հեշտությամբ հայտնաբերել են քերականական անհամապատասխանությունները, մինչդեռ ԱԲ-ով գործող լեզվական մոդելները շատ սխալ պատասխաններ են տվել: Փաստացի,ԱԲ-ը նշված բոլոր սխալ օրինակները որպես ճիշտ է ճանաչել:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ ԱԲ-ը դեռևս չի կարողանում գնահատել քերականական նորմերին տեքստերի համապատասխանությունը, նույնիսկ այն դեպքում, երբ այն տիրապետում է բոլոր այդ կանոններին։ Մինչդեռ մարդը քերականության չնչին սխալները ճանաչում է ակնթարթորեն և առանց ջանքերի: Սա ենթադրում է, որ նեյրոցանցերը լեզուն տարբեր կերպ են հասկանում, քան մարդիկ:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ արհեստական բանականության որոշ տեսակներ կողմնակալ են տղամարդկանց և կանանց նկատմամբ:

 

 


 
 
 
 
  • Արխիվ