Ներկայացվել է Helio Ring խելացի մատանին, որ չափում է սրտի զարկերը, ֆիզակտիվությունը և սթրեսի մակարդակը

12 հունվարի, 2024  16:15

Huami ընկերությունը, որը հայտնի է Xiaomi-ի համար իր խելացի Band ապարանջանների մշակմամբ, ներկայացրել է բոլորովին նոր արտադրանք իր Amazfit ապրանքանիշի ներքո, որը կոչվում է Helio Ring:

Սա խելացի մատանի է, որն ընդհանուր կարողություններով նման է խելացի ապարանջանին, բայց պատրաստված է այլ ձևով: Նման ապրանքները շուկայում նորություն չեն, բայց, նախ՝ դրանք դեռ շատ քիչ են, և երկրորդ՝ մեծ մասն արտադրվում է քիչ հայտնի կամ բոլորովին անհայտ ընկերությունների կողմից։

Amazfit Helio Ring-ը հագեցած է սրտի զարկերը չափող սենսորով, կարող է հետևել ֆիզիկական ակտիվությանը, քնին, մարզումներին, ինչպես նաև հագեցած է էլեկտրոդերմալ ակտիվության սենսորով և կարող է որոշել սթրեսի մակարդակը:

Helio ring 2.JPG (84 KB)

Մատանին պատրաստված է տիտանի համաձուլվածքից։ Այն անջրանցիկ է (10 ատմոսֆեր) և հասանելի է երկու չափերով՝ 10 և 12 մմ։ Մեկ լիցքավորմամբ խելացի մատանին կարող է աշխատել հինգ օր:

Գնի և թողարկման ժամկետի մասին դեռ տեղեկություններ չկան։


 
 
 
 
  • Արխիվ