Xiaomi-ի Black Shark խելացի մատանին կստանա հետաքրքիր բնութագրեր և ֆենոմենալ ինքնավարություն՝ 180 օր աշխատանք առանց վերալիցքավորման (ֆոտո)

15 ապրիլի, 2024  16:32

Black Shark-ը՝ Xiaomi-ի դուստր ձեռնարկությունը, մշակում է խելացի մատանի՝ շատ հետաքրքիր բնութագրերով և ֆենոմենալ ինքնավարությամբ. ակնկալվում է, որ այն կկարողանա աշխատել մինչև 180 օր առանց վերալիցքավորման, ինչը շատ ավելին է, քան խոստանում է Samsung-ն իր Galaxy Ring մատանու համար՝ ընդամենը 5-9 օր:

Սակայն պետք է նշել, որ Black Shark-ը չի հայտնում, թե որ ռեժիմներում մատանին կկարողանա աշխատել 180 օր մեկ լիցքավորումից։ Միգուցե խոսքը «սպասման ռեժիմի» մասին է, երբ սարքն իրականում չի օգտագործվում։ Բացի այդ, մատանին գովազդվում է լիցքավորման հատուկ պատյանով, ինչպես անլար ականջակալները, ինչը նշանակում է, որ «180 օր» կարող է ներառել նաեւ պատյանից վերալիցքավորումը:

Black Shark 1.jpg (215 KB)

Էլ ի՞նչ է հայտնի նոր խելացի մատանու մասին։

Դրա հաստությունը, ինչպես խոստանում է ընկերությունը, կլինի ընդամենը 2,2 մմ. նման դիզայնը, ըստ Black Shark-ի, նպաստում է մատանու «հարմարավետ կրելուն»։ Շուկայի խելացի մատանիների մեծ մասը, իհարկե, ավելի հաստ են: Oura Ring Gen3-ը, որի հաստությունը 2,55 մմ է, օգտատերերի կողմից համարվում է բավականին հարմարավետ, ուստի Black Shark-ից ավելի բարակ մատանին, անշուշտ, էլ ավելի հարմար կլինի:

Black Shark 2.jpg (266 KB)

Մատանին, արտադրողի խոսքով, կարող է օգտագործվել «առողջության համապարփակ հետևելու» համար. այն կարող է ճշգրիտ հետևել զարկերակին, արյան թթվածնով հագեցվածության մակարդակին, մարմնի ջերմաստիճանին և սրտի բաբախյունի փոփոխականությանը:

Սարքի թողարկման ամսաթիվն ու գինը դեռ հստակեցված չեն։


 
 
 
 
  • Արխիվ