Huawei-ը ներառվել է պրոցեսորների խոշորագույն արտադրողների հնգյակում․ 1-ին տեղում Qualcomm-ն է

26 դեկտեմբերի, 2023  18:19

Counterpoint Research ընկերությունը կազմել է 2023-ի երրորդ եռամսյակի տվյալներով պրոցեսորներ արտադրող խոշորագույն ընկերությունների վարկանիշային աղյուսակը, որում, երկար տարիներ անց, կրկին ներառվել է նաև Hisilicon ընկերությունը, որն ամբողջությամբ պատկանում է չինական Huawei-ին։

Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Qualcomm-ը՝ շուկայի 40% մասնաբաժնով։ Դրան հաջորդում են Apple-ը` 31%, MediaTek-ը` 15%, Samsung-ը` 7%, Hisilicon-ը` 3%:

ԱՄՆ-ի պատժամիջոցների և բաղադրիչների պակասի հետ կապված տարիներ տևած դժվարություններից հետո Huawei-ին փաստացի հաջողվել է վերադառնալ աշխարհի խոշորագույն չիպեր արտադրողների հնգյակ: Huawei-ը կառուցում է կիսահաղորդիչների արտադրության գաղտնի ցանց, որը թույլ կտա ընկերությանը շրջանցել ԱՄՆ սահմանափակումները, հայտնում է Bloomberg-ը։ Գործակալությունը գրում է, որ Huawei-ը Չինաստանի իշխանություններից 30 մլրդ դոլարի ֆինանսավորում է ստանում։

Վերլուծաբանները Huawei-ի բարելավված դիրքը վերագրում են 2023-ին ունեցած արտադրանքի հաջողությամբ՝ սկսած Mate 60 սերիայի սմարթֆոններից։ Kirin 9000s պրոցեսորով և ունի 5G աջակցություն ունեցող այս սմարթֆոնն ակնթարթորեն հիթ դարձավ Չինաստանում:

Kirin-ի վրա հիմնված այլ սարքերը, այդ թվում՝ Mate 5X ծալովի սմարթֆոնը և MatePad Pro 13.2 պլանշետը, նույնպես դրական արձագանք են ստացել Չինաստանում՝ ավելի ամրապնդելով Huawei-ի դիրքերը շուկայում: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս տեմպը կշարունակվի մինչև 2024-ը՝ Nova 12 սերիայի թողարկմամբ, որը, ամենայն հավանականությամբ, կունենա Kirin պրոցեսորեր:

Qualcomm-ը շարունակում է գերիշխել շուկայում՝ պրեմիում դասի չինական առաջատար սարքերում Snapdragon 8 Gen 2 չիպի լայն կիրառման շնորհիվ:

Counterpoint Research-ի վարկանիշում վեցերորդ տեղը զբաղեցնում է Unisoc-ը՝ շուկայի 2% մասնաբաժնով, իսկ Google Tensor-ը յոթերորդ տեղում է՝ 1% մասնաբաժնով: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ