Որքա՞ն կարժենա Xiaomi Redmi K70 սմարթֆոնի վերանորոգումը

11 դեկտեմբերի, 2023  20:28

Xiaomi-ն տեղեկություն է տրամադրել որոշ մասերի գների մասին, որոնց փոխարինումը կարող է անհրաժեշտ լինել առաջիկայում թողարկվելիք Redmi K70 առաջատար սմարթֆոնը վերանորոգելիս, հայտնում է GizmoChina-ն։

  • Առջևի տեսախցիկի փոխարինում՝ 45 յուան ​​(մոտ 6,3 դոլար),
  • Հիմնական տեսախցիկի գերլայնանկյուն և հիմնական մոդուլների, ինչպես նաև հեռաֆոտո մոդուլի փոխարինում՝ համապատասխանաբար 45, 55 և 110 յուան ​​(մոտ 6,3, 7,7 և 15,3 դոլար),
  • Հետևի պանելի փոխարինում՝ 95 յուան ​​(մոտ 13,2 դոլար),
  • Մարտկոցի փոխարինում՝ 119 յուան ​​(մոտ 16,6 դոլար),
  • Էկրանի փոխարինում` 550 յուան ​​(մոտ 76,6 դոլար),
  • Մայր պլատայի փոխարինում՝ 2390-ից 2780 յուան ​​(մոտ $333-ից $387), կախված տեղադրված հիշողության մոդուլներից:

Բացի դրանից, յուրաքանչյուր մասի արժեքին ավելանում է 40 յուան ​​(մոտ 5,5 դոլար)՝ վարպետի աշխատանքի համար։

Կարևոր է նշել, որ նշված գները գործում են միայն Չինաստանում: Թե որքան կարժենա այս ամենը այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, դժվար է ասել։


 
 
 
 
  • Արխիվ