Հայտնի են նոյեմբերի լավագույն սմարթֆոնները՝ ըստ օգտատերերի վարկածի

7 դեկտեմբերի, 2023  16:31

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող հանրահայտ AnTuTu կայքի մասնագետները հրապարակել են նոյեմբեր ամսվա լավագույն Android սմարթֆոնները՝ հիմնված օգտատերերի կարծիքների վրա։

Ծալովի Honor Magic V2 սմարթֆոնը, որը նոյեմբերին ստացել է դրական կարծիքների 96,77%-ը, արդեն երեք ամիս է՝ առաջին տեղում է։ Փորձագետները նշում են, որ ծալովի էկրանով սմարթֆոնի այսպիսի ժողովրդականությունն անսովոր երևույթ է և ընդգծում են, որ Honor Magic V2-ն իսկապես արժանի է առաջին տեղին՝ իր չափազանց բարակության և «թեթև դիզայնի» շնորհիվ։

Վարկանիշի երկրորդ տեղում է iQOO 12 Pro-ն (96,06%), որը դարձել է առաջին և միակ սարքը վերջին Snapdragon 8 Gen 3 չիպով, որը ներառվել է թոփ տասնյակում։

Antutu Best Android smartphones.jpg (88 KB)

Նախորդ ամիս երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Samsung S23 Ultra առաջատար սմարթֆոնը 95,68% ցուցանիշով իջել է երրորդ տեղ։

Լավագույնների ցանկում ներառվել են նաև Xiaomi Mix Fold 3 (94,29%), Vivo X100 (%), iQOO 12 (94,13%), Meizu 20 Pro (94,11%), Realme GT5 (93,36%), Vivo X90 Pro+ (92,56%) և Samsung Galaxy S23 (92,5%) սմարթֆոնները:

Ավելի վաղ Antutu-ն կազմել էր նոյեմբեր ամսվա գին կատարողականություն հարաբերակցության ցուցանիշով լավագույն սմարթֆոնների վարկանիշը չորս գնային տերունականում։


 
 
 
 
  • Արխիվ