Որո՞նք ենք նոյեմբերի լավագույն Android սմարթֆոնները

5 դեկտեմբերի, 2023  14:21

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքի մշակողները կազմել են նոյեմբեր ամսվա գին-կատարողականություն հարաբերակցության ցուցանիշով լավագույն սմարթֆոնների վարկանիշը չորս գնային կատեգորիաներում։

Նշվում է, որ այս ցանկի սարքերը կարող են դիտարկել այն օգտատերերը, որոնք գնահատում են ցածր գնով հզոր սմարթֆոնները։

Այսպիսով, մինչև 1999 յուան ​​(մոտ 282 դոլար) գնային սեգմենտի լավագույն եռյակում ընդգրկվել են Redmi Note 12 Turbo-ն՝ Snapdragon 7+ Gen 2 չիպով, Redmi Note 11T Pro-ն (Dimensity 8100) և Redmi K60-ը (Snapdragon 8+ Gen: 1):

Ֆլագման Nubia Z50-ը, Realme GT5-ը՝ Snapdragon 8 Gen 2 չիպով, և iQOO Neo8-ը (Snapdragon 8+ Gen 1) 2000-ից մինչև 2999 յուան ​​(282-ից 423 դոլար) կատեգորիայի առաջին երեք տեղերն են զբաղեցրել:

Նոյեմբերի լավագույն սմարթֆոնները՝ 3000-ից մինչև 3999 յուան ​​(423-ից մինչև 564 դոլար) գնային սեգմենտում, ճանաչվել են iQOO 12 (Snapdragon 8 Gen 3), Vivo X100 (Dimensity 9300) և Nubia Z50S Pro (Snapdragon 8) առաջատար սմարթֆոնները։

4000 յուանից և ավելի կատեգորիայում (423 դոլար և ավելի) լավագույն սմարթֆոններ են ճանաչվել iQOO 12 Pro-ն, Vivo X100 Pro-ն (Dimensity 9300) և Xiaomi 14 Pro-ն: Առաջին և երրորդ տեղերը զբաղեցրած սարքերն աշխատում են վերջին Snapdragon 8 Gen 3 չիպով:


 
 
 
 
  • Արխիվ