Ե՞րբ կթողարկվեն սմարթֆոնների հաջորդ սերնդի Qi2 անլար լիցքավորիչները և ի՞նչ հզորություն կունենան

16 նոյեմբերի, 2023  23:10

Առաջին անլար լիցքավորիչները, որոնք կունենան Qi2 լիցքավորման նոր ստանդարտի աջակցություն, հասանելի կլինեն արդեն 2023-ին։ Ինչպես տեղեկացնում է MacRumors-ը, այս մասին ասվում է Wireless Electromagnetic Power Consortium-ի (WPC) նոր հայտարարությունում։

Qi2 տեխնոլոգիան Qi ստանդարտի հաջորդ սերունդն է: Qi2 սարքերը կաշխատեն նույն կերպ, ինչ Apple-ի MagSafe ֆունկցիան, այսինքն՝ լիցքավորիչը կունենա մագնիս, որը կօգնի պահել սմարթֆոնը և ավելի արագ լիցքավորել:

Նշենք, iPhone 15 մոդելներն Apple-ի առաջին սմարթֆոններն են, որոնք ունեն Qi2 ստանդարտի աջակցություն: WPC-ի տվյալներով՝ ներկայումս փորձարկվում են ավելի քան 100 Qi2 սարքեր, այդ թվում, որոնք պատրաստել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Belkin-ը, Mophie-ն, Anker-ը և Aircharge-ը:

Արդեն հայտարարված Qi2 լիցքավորիչները սմարթֆոնները կլիցքավորեն մինչև 15 Վտ հզորությամբ։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե արդյոք iPhone 15-ը կունենա նման արագ անլար լիցքավորում։ Այս հարցում կասկածներ կան, քանի որ, ինչպես գրում է MacRumors-ը, iPhone 15-ի տեխնիկական բնութագրերում ասվում է, որ դրանք աջակցում են միայն մինչև 7,5 Վտ հզորությամբ Qi անլար լիցքավորում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ