Huawei-ն առաջ կանցնի՞ Samsung-ից. ընկերությունը կթողարկի իր առաջին ծալվող սմարթֆոնը, որը կծալվի 2 տեղից

9 նոյեմբերի, 2023  19:18

Huawei-ն ակտիվորեն մրցում է Samsung-ի հետ ծալվող սմարթֆոնների շուկայում և, ըստ TrendForce-ի զեկույցի, կարող է առաջ անցնել կորեական արտադրողից՝ ավելի վաղ թողարկելով նոր տեսակի ծալվող սարք: Huawei-ի նորարարական սմարթֆոնը կունենա երկու ծխնի և կծալվի երկու տեղում ինչով էլ այն կտարբերվի շուկայում առկա ծալվող հեռախոսների բոլոր մոդելներից։

Ըստ TrendForce-ի տվյալների՝ Huawei-ի կողմից նոր սարքի մշակման աշխատանքները լավ են ընթանում, և ակնկալվում է, որ սմարթֆոնը կներկայացվի 2024-ի մարտին։ Նշվում է, որ հաջորդ տարի Samsung-ը ևս պատրաստվում է նման սարք ներկայացնել, սակայն Huawei-ը, կարծես, առաջին ընկերությունն է, որը թողարկում է այս տեսակի սարք:

Չնայած Huawei-ի նկատմամբ կիրառված սահմանափակումներին և պատժամիջոցներին, ծալվող սարքերի շուկայում ընկերության հաջողությունը կնշանակի, որ այն կարող է մրցել Samsung-ի հետ, որը գերիշխում է այս ոլորտում:

Նշենք, որ ծալվող սմարթֆոնների շուկան ներկայումս մեծ թափ է հավաքում, և ավելի ու ավելի շատ արտադրողներ են աշխատում նման սմարթֆոնների ստեղծման վրա։ Օրինակ՝ Google-ը վերջերս ցուցադրեց իր առաջին ծալվող սմարթֆոնը՝ Pixel Fold-ը: Xiaomi-ն ևս թողարկել է Mix Fold 3-ը: Ծալվող սմարթֆոն արտադրել խոստացել է նաև OnePlus ընկերությունը։

Ենթադրվում է նաև, որ Apple-ը ևս կարող է իր առաջին ծալվող սմարթֆոնը թողարկել 2025-ին, թեև այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։


 
 
 
 
  • Արխիվ