Samsung-ը ներկայացրել է իր նեյրոցանցը՝ Gauss-ը, որն աշխատում է նկարների, տեքստի հետ և ստեղծում կոդ

8 նոյեմբերի, 2023  16:15

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր սեփական գեներատիվ նեյրոցանցը, որը կոչվում է Gauss: Նեյրոցանցի մասին հայտարարվել է Samsung AI Forum ամենամյա միջոցառման ժամանակ, որն Սեուլում անցկացվում է 2017-ից ի վեր և նվիրված է արհեստական ​​բանականության ոլորտի զարգացումներին։

Հարավկորեական տեխնոլոգիական հսկան իր գեներատիվ ԱԲ ալգորիթմն անվանել է հանրահայտ մաթեմատիկոս Կարլ Ֆրիդրիխ Գաուսի պատվին, որն ստեղծել է Նորմալ բաշխման օրենքը, որն օգտագործվում է մեքենայական ուսուցման մեջ: Ընկերությունն ասում է, որ անվանումն արտացոլում է ԱԲ մոդելների հարցում Samsung-ի տեսլականը, այն է՝ օգտագործել աշխարհի բոլոր գիտելիքները՝ բարելավելու ԱԲ-ը և բարձրացնելու սպառողների կյանքի որակը ողջ աշխարհում։

Gauss-ի ալգորիթմի մշակումն իրականացրել են Samsung Research-ի հետազոտական ​​բաժնի ինժեներները։ Ներկայումս ալգորիթմն օգտագործվում է ընկերության ներսում աշխատողների արդյունավետությունը բարելավելու համար, սակայն ապագայում դրա հասանելիությունը կընդլայնվի և կհայտնվի ընկերության՝ սպառողների համար նախատեսված հավելվածներում։

Samsung Gauss-ի հիմքում ընկած է երեք մոդել՝ Gauss Language-ը, որը նախատեսված է տեքստային հարցումները մշակելու համար, Gauss Image-ը՝ պատկերներ ստեղծելու և մշակելու համար, և Gauss Code-ը՝ ծրագրի կոդ գրելու հարցում օգնության համար:

samsung gauss  .JPG (88 KB)

Gauss Language-ը գեներատիվ նեյրոցանց է, որը նախատեսված է բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը մի շարք առաջադրանքներ կատարելու հարցում օգնելու միջոցով, ներառյալ նամակներ գրելը, փաստաթղթերի բովանդակության ամփոփումը, տեքստերի թարգմանումը և այլն: Ալգորիթմը ներառում է մի քանի լեզվական մոդելներ, ինչը թույլ է տալիս այն օգտագործել ինչպես ամպի, այնպես էլ սարքի վրա։

Ծրագրային կոդ գրելու օգնականը, որը կոչվում է code.i, նախատեսված է օգնելու ծրագրավորման գործընթացում: Samsung-ը վստահ է, որ դա ծրագրավորողներին հնարավորություն կտա ավելի արագ գրել ծրագրի կոդը, իսկ օգնականի ինտերակտիվ ինտերֆեյսը կապահովի մի շարք օգտակար գործառույթների աջակցություն, ինչպիսիք են կոդի նկարագրությունը կամ թեստային դեպքերի ստեղծումը:

Ինչ վերաբերում է Gauss Image-ին, ապա այս մոդելը նախատեսված է պատկերներ ստեղծելու և խմբագրելու համար։ Դրա օգնությամբ հնարավոր կլինի հեշտությամբ փոխել պատկերի ոճը, ավելացնել նոր տարրեր, ինչպես նաև բարելավել ցածր լուծաչափով պատկերների որակը:

 


 
 
 
 
  • Արխիվ