28 երկիր AI-ի անվտանգ օգտագործման մասին հռչակագիր է ընդունել

1 նոյեմբերի, 2023  16:53

Արհեստական ​​բանականության (AI) անվտանգ օգտագործմանը նվիրված առաջին միջազգային գագաթնաժողովին (անցկացվել է Մեծ Բրիտանիայում) մասնակցած 28 երկրներ ընդունել են Բլետչլիի հռչակագիրը, որը, ըստ էության, նվիրված է արհեստական ​​բանականության անվտանգ օգտագործմանը։

«Ի շահ բոլորի, արհեստական բանականությունը պետք է նախագծվի, մշակվի, ներդրվի և օգտագործվի անվտանգ կերպով, որպեսզի այն լինի մարդակենտրոն և վստահելի»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակը։

Հռչակագրում նշվում է, որ արհեստական ​​բանականությունը «զգալի ռիսկ» է ներկայացնում առօրյա կյանքի համար և պետք է մշակվի՝ հաշվի առնելով մարդու իրավունքները, արդարությունը, թափանցիկությունը, էթիկան, ինչպես նաև գաղտնիությունն ու տվյալների պաշտպանությունը:

Փաստաթուղթը ստորագրել է 28 երկիր՝ Ավստրալիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսրայել, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Քենիա, Չինաստան, Նիգերիա, Նիդեռլանդներ, ԱՄԷ, Հարավային Կորեա, Ռուանդա, Սաուդյան Արաբիա, Սինգապուր, ԱՄՆ, Թուրքիա, Ուկրաինա, Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Չիլի, Շվեյցարիա և Ճապոնիա։

Նախկինում G7 երկրները համաձայնության էին եկել նաև ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնց պետք է հետևեն արհեստական բանականություն մշակողները։


 
 
 
 
  • Արխիվ