Revolut Lite-ն այժմ հասանելի է Հայաստանում, Մակաոյում և Մոլդովայում. ինչպե՞ս կարող է այն հեշտացնել դրամական փոխանցումները

17 օգոստոսի, 2023  18:15

Revolut Lite հավելվածը, որը հնարավորություն է տալիս արագ և անվտանգ դրամական փոխանցումներ կատարել ավելի քան 25 արժույթով, արդեն հասանելի է Հայաստանում, Մակաոյում և Մոլդովայում։ Այս հավելվածը հնարավորություն է տալիս գումար ուղարկել և ստանալ աշխարհի 42 երկրում, ընդ որում՝ զրոյական միջնորդավճարով։

Revolut Lite-ի ղեկավար Դոմինիկ Զինսը NEWS.am Tech-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ է իրենից ներկայացնում այս հավելվածը, ինչով է այն տարբերվում Revolut-ի ամբողջական տարբերակից և ինչ առավելություններ կարող է տալ հայաստանցիներին։

Revolut Lite. ի՞նչ է այն և ինչո՞ւ է այն մեզ անհրաժեշտ

Revolut-ը համաշխարհային ֆինանսական սուպերհավելված է, որն ունի ավելի քան 30 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում: Այն ներկայումս գործում է 42 երկրում և, ըստ Դոմինիկ Զինսի, ներառում է տասնյակ ծառայություններ և հնարավորություններ, ինչպիսիք են վճարումները, դրամական փոխանցումները, վերլուծության և բյուջետավորման գործիքները, պահեստավորումը, հաշիվների առանձնացման գործիքները, գնումների կատարումը շատ հայտնի ապրանքանիշերից, առևտրային գործառույթներ և շատ ավելին: Հավելվածի որոշակի գործառույթների առկայությունը կարող է տարբեր լինել՝ կախված այն տարածաշրջանից, որտեղ այն օգտագործվում է:

2023-ի առաջին երեք ամիսներին Revolut-ի օգտատերերի կողմից իրականացվել է շուրջ 85 միլիոն զրոյական միջնորդավճարով միատեսակ գործարքներ։ Հավելվածի միջոցով գումար ուղարկելով ընկերներին, ընտանիքին և գործընկերներին՝ օգտատերերը խնայել են միլիոնավոր ֆունտ ստեռլինգ/եվրո/դոլար վճարներ, որոնք նրանք ստիպված կլինեին վճարել, եթե ընտրեին փոխանցման ավանդական եղանակը:

Revout Lite-ը Revolut-ի օպտիմիզացված տարբերակն է, որը թույլ է տալիս գումար ուղարկել այլ երկրների օգտատերերին, որտեղ գործում է նաև հավելվածի այս տարբերակը (Չիլի, Ադրբեջան և Շրի Լանկա), ինչպես նաև այն երկրներում, որտեղ կա հավելվածի ամբողջական տարբերակը (Մեծ Բրիտանիա, ԵՄ, ԱՄՆ, Ճապոնիա, Սինգապուր, Ավստրալիա, Բրազիլիա, շուտով նաև Հնդկաստան, Նոր Զելանդիա և Մեքսիկա): Նույն երկրներից օգտատերերը կարող են նաև դրամական փոխանցումներ ստանալ։

Revolut Lite.jpg (49 KB)

Revout Lite-ի միջոցով հնարավոր է գումար ուղարկել ոչ միայն այս հավելվածի մեկ այլ օգտատիրոջ, այլ նաև բանկային հաշիվների և քարտերի, որոնք կապակցված չեն այս հավելվածի հետ:

«Մենք գործընկերային ամուր հարաբերություններ ունենք աշխարհի բազմաթիվ ֆինանսական հաստատությունների հետ (ներառյալ Visa-ն), որոնք մեզ թույլ են տալիս իրական ժամանակում արագ վճարումներ կատարել», - ասաց Զինսը:

Հայաստանում օգտատերերին հասանելի են երեք տարբեր տեսակի գործարքներ.

  • Peer-to-peer, այսինքն՝ գումարի փոխանցում Revolut-ի երկու հաճախորդների միջև. նման փոխանցումները կատարվում են առանց միջնորդավճարի, և դրանք կարող են իրականացվել ավելի քան 40 երկրում (որտեղ հասանելի են և՛ Lite-ը, և՛ ամբողջական հավելվածը);
  • Փոխանցումներ Revolut բանկային հաշիվներին/հաշիվներից, որոնք Revolut հաճախորդ չեն. այս դեպքում կիրառվում է փոխանցման միջնորդավճար 1%, իսկ նվազագույն միջնորդավճարը ԱՄՆ $1 է:
  • Փոխանցումներ Revolut բանկային քարտերին/քարտերից, որոնք Revolut հաճախորդ չեն․ այս փոխանցումների դեպքում գանձվում է 3% միջնորդավճարի, իսկ նվազագույնը միջնորդավճարը ԱՄՆ $1 է:

Զինսի խոսքով՝ օգտատերը միջնորդավճարի չափի մասին տեղեկություն է ստանում նույնիսկ փոխանցումը կատարելուց առաջ։ Իսկ միջազգային փոխանցումների համար նրան կառաջարկվի մրցունակ փոխարժեք։

Զինսը նաև նշել է, որ Հայաստանում և երկու այլ երկրներում հավելվածի գործարկման շնորհիվ մինչև 2023-ի օգոստոսի 30-ը չեղարկվելու է Lite հավելվածի միջոցով Revolut-ի հաճախորդներ չհանդիսացող բանկային հաշիվներին և քարտերին փոխանցվող 1% և 3% միջնորդավճարը։

Արդյոք դա դժվա՞ր է

Հայաստանում, Մակաոյում և Մոլդովայում կան բազմաթիվ օգտատերեր, որոնք բավականաչափ ծանոթ չեն թվային ֆինանսական ծառայություններին և նոր տեխնոլոգիաներին։ Այնուամենայնիվ, Revolut Lite-ի միջոցով գումար փոխանցելը, ինչպես նշել է Զինսը, բավականին պարզ է. նույնիսկ նրանք, ովքեր նման հավելվածներ օգտագործելու մեծ փորձ չունեն, կկարողանան գլուխ հանել առանց դժվարության:

Օգտատերերը, որոնք ապրում են այն վեց երկրներում, որտեղ հասանելի է հավելվածը, կարող են ներբեռնել այն և գրանցվել: Հավելվածի օգնությամբ կկարողանան գումար ուղարկել ամբողջ աշխարհում, ընդ որում՝ փոխանցումների մեծ մասը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

«Անցած տարիների ընթացքում Revolut-ը նոր չափանիշ է սահմանել ֆինանսական հավելվածների ոլորտում. մենք ստեղծել ենք աշխարհի ամենահարմար և հեշտ օգտագործվող հավելվածներից մեկը, և ֆինանսական և բանկային շատ այլ հավելվածներ ոգեշնչվել են Revolut-ից: Մեր հավելվածը ստեղծվել է ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների համար, և մենք վստահ ենք, որ Հայաստանում, Մակաոյում և Մոլդովայում մարդիկ հենց սկզբից կկարողանան այն օգտագործել առանց խնդիրների: Օրինակ՝ Մոլդովայում, որտեղ շատերը երկար ժամանակ սպասում էին Revolut հավելվածին, Արևելյան Եվրոպայի շուկաների հետ սերտ կապերի շնորհիվ, մենք արդեն ունենք ավելի քան 10,000 հաճախորդ, ընդորում՝ փոխանցումների 90%-ն իրականացվում է երեք վայրկյանում: Մեր ներքին տվյալների համաձայն՝ հաճախորդները փոխանցել են ավելի քան 250,000 ֆունտ ստեռլինգ՝ 75 ֆունտ ստեռլինգ միջին գործարքի արժեքով: Սա խոսում է այն մասին, թե որքան արագ կարող է ներդրվել մի բան, երբ խոսքը վերաբերում է ծառայությանը, որն անհրաժեշտ է շատ մարդկանց և պարզ է օգտագործման տեսանկյունից»,- ասաց Զինսը:  

Ո՞ւմ համար կարող է նման հավելվածը օգտակար լինել

Քանի որ հավելվածը թույլ է տալիս արագ և ապահով միջազգային դրամական փոխանցումներ կատարել ավելի քան երկու տասնյակ արժույթով, առաջին հերթին այն կհետաքրքրի արտագաղթողներին, վերաբնակներին և արտասահմանցի ուսանողներին: Բայց, իհարկե, հավելվածի պոտենցիալ օգտատերերի ցանկը նրանցով չի սահմանափակվում։

Ինչպես նշել է Զինսը, հավելվածը հարմար է բացարձակապես բոլորի համար, ովքեր կարիք ունեն գումար ուղարկել կամ ստանալ՝ մեկ անգամ կամ պարբերաբար: Նրանք կարող են լինել ծնողներ, որոնք գումար են ուղարկում այլ քաղաքում սովորող երեխաներին, ընկերներ, որոնք այս կամ այն ​​պատճառով պետք է գումար փոխանցեն միմյանց, հաճախորդներ, որոնք ցանկանում են վճարել որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար առցանց, և շատ ուրիշներ:

Ապագայի պլաններ. ի՞նչ սպասել Revolut-ից Հայաստանում և աշխարհում

Հայաստանում Revolut Lite-ը գործարկվել է միայն վերջերս, և ընկերությունը նախատեսում է ուսումնասիրել շուկայի արձագանքը՝ նախքան նոր ապրանքների կամ ծառայությունների թողարկման մասին մտածելը:

Ինչ վերաբերում է Revolut-ին համաշխարհային մասշտաբով, Զինսը նշել է, որ ընկերությունը շարունակում է արդյունավետորեն ընդլայնել իր արտադրանքը և հաճախորդների բազան՝ ընդլայնվելով դեպի նոր շուկաներ: Անցած մայիսին Բրազիլիայից հետո հավելվածի ամբողջական տարբերակը գործարկվել է Նոր Զելանդիայում։  

«Բացի դրանից, մենք դիտարկում ենք Revolut Lite-ի թողարկումն այլ շուկաներում առաջիկա ամիսներին»,- ասել է հավելվածի ղեկավարը։

Ընկերությունը, նրա խոսքով, աշխատում է նաև հավելվածը նոր ֆունկցիաներով և հնարավորություններով «հարստացնելու» ուղղությամբ։

«Եվրոպայում մենք վերջերս ներկայացրինք Experiences-ը, առևտրային հարթակ, որտեղ կարելի է պատվիրել շրջագայություններ և միջոցառումներ և ստանալ քեշբեք: Մենք նաև ներկայացրել ենք Ultra-ն՝ պլատինե քարտով  և ճամփորդությունների ու կենսակերպի ամենաբարձր մակարդակով ընդլայնված ծառայությունների մեր նոր լյուքս պլանը», - ասաց Զինսը:


 
 
 
 
  • Արխիվ