97 դյույմանոց LG Signature OLED M. LG-ն ցուցադրել է առաջին անլար հեռուստացույցը (լուսանկար)

4 օգոստոսի, 2023  17:25

LG-ն ներկայացրել է իր առաջին անլար հեռուստացույցը՝ 97 դյույմանոց LG Signature OLED M-ը:

Արտադրողի պաշտոնական կայքի համաձայն, սարքի հիմնական առանձնահատկությունը լարային միացումների իսպառ բացակայությունն է, բացառությամբ հոսանքի մալուխի: Բոլոր ազդանշանները փոխանցվում են հեռուստացույցին հատուկ արտաքին Zero Connect Box-ի միջոցով՝ օգտագործելով LG-ի բացառիկ Zero Connect անլար արձանագրությունը:

LG Signature OLED M հեռուստացույցն ունի որակյալ OLED վահանակ՝ տպավորիչ 4K լուծաչափով և թարմացման բարձր արագությամբ՝ մինչև 120 Հց:

Zero Connect Box-ն իր հերթին ապահովում է բոլոր անհրաժեշտ պորտերը՝ HDMI 2.1, USB, Wi-Fi, LAN և Bluetooth, որը թույլ է տալիս աշխատել խաղային կոնսուլների, մեդիա նվագարկիչների, կաբելային հեռուստատեսության և այլ արտաքին սարքերի հետ։ LG-ի եզակի Zero Connect անլար արձանագրության միջոցով՝ 4K պատկերի փոխանցում մինչև 120 Հց թարմացման արագությամբ, ինչպես նաև աուդիո, հնարավոր է մինչև 10 մետր հեռավորության վրա, երբ ալեհավաքը ուղղված է էկրանին:

LG-ն վստահեցնում է, որ LG Zero Connect արձանագրության տվյալների փոխանցման արագությունը երեք անգամ ավելի մեծ է, քան Wi-Fi 6E-ը։ Բացի այդ, տեխնոլոգիան աջակցում է ազդանշանի փոխանցմանը Dolby Vision և Dolby Atmos ձևաչափերով:

LG Signature OLED M-ը միակ հեռուստացույցը չի լինի ընկերության պորտֆելում, քանի որ LG-ն խոստանում է ապագայում ներկայացնել նաեւ 77-դյույմանոց և 83-դյույմանոց անլար հեռուստացույցներ:

Մեծ Բրիտանիայում LG Signature OLED M-ը կարժենա մոտ 25000 ֆունտ (մոտ 32000 դոլար): Թե որքանով կվաճառվի հեռուստացույցը այլ երկրներում, դեռ հայտնի չէ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ