Ո՞ր իրերն են նվազեցնում Wi-Fi-ի արագությունը բնակարանում

18 սեպտեմբերի, 2023  20:24

Երբեմն տան ինտերնետ կապի հետ կապված խնդիրները կարող են պայմանավորված լինել ոչ միայն սարքի տեխնիկական բնութագրերով, այլ նաեւ շրջապատող իրերով։

Ո՞ր իրերը կարող են ազդեցություն ունենալ Wi-Fi-ի արագության եւ կայունության վրա:

  1. Միկրոալիքային վառարանը էլեկտրամագնիսական ճառագայթում է արձակում ռոութերի հաճախականությանը մոտ հաճախականությամբ (մոտավորապես 2,4 ԳԳց): Միաժամանակյա աշխատանքի դեպքում կարող են առաջանալ Wi-Fi-ի ազդանշանի խափանումներ։
  2. Պատերը՝ հատկապես աղյուսից, մարմարից եւ բետոնից, կարող են դանդաղեցնել կամ թուլացնել ռոութերի ազդանշանը։
  3. Անլար ֆիքսված հեռախոսները նույնպես դանդաղեցնում են Wi-Fi-ը։
  4. Bluetooth սարքերը, անլար մկնիկը, ստեղնաշարերը կամ նույնիսկ էլեկտրական թեյնիկը, որոնք շատ մոտ են ռոութերին, կարող են խանգարել Wi-Fi ազդանշանին:
  5. Ապակուց մեծ ակվարիումները կարող են խանգարել Wi-Fi ազդանշանին, եթե դրան մոտ են գտնվում։
  6. Խոշոր կահույքը եւ դեկորը նույնպես դանդաղեցնու են Wi-Fi ազդանշանը:
  7. Հայելին կարող է արտացոլել ռոութերի ռադիոալիքային ճառագայթումը, ինչը կարող է նվազեցնել ազդանշանի որակը:
  8. Ռադիոկառավարվող խաղալիքների ազդանշանները կարող են ծածկել Wi-Fi ազդանշանը եւ թուլացնել այն:

Կարեւոր է հիշել, որ չնայած այս իրերը կարող են խանգարել Wi-Fi-ին, ժամանակակից ռոութերները սովորաբար ունեն տեխնոլոգիա եւ առանձնահատկություններ՝ նման ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Այնուամենայնիվ, եթե բախվում եք Wi-Fi-ի հետ կապված խնդիրների, արժե հաշվի առնել ռոութերի միջավայրը եւ սենյակում  գտնվելու վայրը։ 


 
 
 
 
  • Արխիվ