Կինը պոկել է հեռուստացույցի էկրանի ֆունկցիոնալ շերտը՝ մտածելով, թե պաշտպանիչ թաղանթն է․ արդյունքում փչացրել է այն

15 հունվարի, 2024  14:19

Kumalashstudio մականունով TikTok սոցցանցի օգտատերը պատահաբար փչացրել է նոր Samsung հեռուստացույցը, երբ պոկել է էկրանի ֆունկցիոնալ շերտը՝ այն շփոթելով պաշտպանիչ թաղանթի հետ: Օգտատերը TikTok-ի աստղ է դարձել, երբ հրապարակել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա պոկում էկրանի ֆունկցիոնալ շերտը։

Ինչպես հայտնում է The Daily Dot պարբերականը, Kumalashstudio-ն պատմել է, որ հեռուստացույցն արկղից հանելուց հետո սկսել է հեռացնել առաքման և պաշտպանիչ թաղանթները։ Երբ ընթացքում սկսել է նկատել, որ ինչ-որ բան այն չէ, միացրել է հեռուստացույցը և պարզել, որ այն վնասված է: Բանն այն է, որ նա էկրանի պաշտպանիչ թաղանթը շփոթել է ֆունկցիոնալ շերտի հետ, առանց որի հեռուստացույցը չի կարող ամբողջությամբ աշխատել։

Kumalashstudio-ի տեսանյութն արագ տարածվել է սոցցանցում և 24 ժամվա ընթացքում հավաքել 2,6 միլիոն դիտում: Մեկնաբանություններում շատերը հեգնանքով ու ափսոսանքով են արձագանքել ստեղծված իրավիճակին, սակայն ոմանք զայրացած հարցրել են, թե ինչպես է նրան հաջողվել շփոթել էկրանի ֆունկցիոնալ շերտն ու պաշտպանիչ թաղանթը։

Ավելի ուշ Kumalashstudio-ն հրապարակել է ևս մեկ տեսանյութ, որտեղ բացատրել է, որ հեռուստացույցի ֆունկցիոնալ շերտն արդեն արդեն պոկված էր մեկ եզրից: Բացի այդ, այն սկզբում շատ հեշտությամբ է պոկվել, ինչը միայն ամրապնդել նրա սխալ ենթադրությունը, որ դա պաշտպանիչ թաղանթն է։

Kumalashstudio-ն նաև հայտարարել է, որ, դատելով համացանցում տարածված հաղորդագրություններից, ինքն ամենևին էլ միակը չէ, որ նման խնդրի է բախվել։ Բարեբախտաբար, նրա դեպքում Samsung-ը նրան ընդառաջել է և վնասված հեռուստացույցը փոխարինել է նորով։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 


 
 
 
 
  • Արխիվ