Mozilla-ն հայտարարել է Firefox 106 բրաուզերի թողարկման մասին: Թարմացված բրաուզերն ունի Firefox View աջակցություն՝ ներդիրների բարելավված կառավարման համար, PDF խմբագրման գործառույթ, և macOS-ում տեքստի ճանաչման և էքստրակցիայի հնարավորություններ:
Նոր տարբերակում շտկվել են նաև անվտանգության խնդիրները․ Firefox 106-ում վերացրվել են ութ խոցելի կետեր (որոնցից երկուսը համարվում էր վտանգավոր)։
Ի՞նչն է նոր Firefox 106-ում
- Բրաուզերում ավելացվել է «Firefox View» կոճակը, որը կհեշտացնի հասանելիությունը նախկինում դիտված ներդիրներին: Կոճակը սեղմելու դեպքում բացվում է ծառայողական էջը՝ նախորդիվ փակված ներդիրների ցանկով և այլ սարքերով ներդիրները դիտելու ինտերֆեյսով:
- Կայքերն անձնական ռեժիմով դիտելու պատուհանի դիզայնը փոխվել է. այժմ ավելի դժվար կլինի այն շփոթել սովորական ռեժիմի հետ: Անձնական ռեժիմի պանելը մուգ ֆոն ունի, ավելացվել է նաև տեքստային բացատրություն:
- Firefox View էջում ավելացվել է բրաուզերի արտաքին տեսքը փոխելու հնարավորություն, որն արվում է ներկառուցված Colorways ֆունկցիայի միջոցով: Օգտատերերը հնարավորություն կունենան ընտրել վեց գունային թեմաներից մեկը՝ երանգի երեք տարբերակով: Եվս 18 նոր գույն հասանելի կլինի մինչև 2023 թ․ հունվարի 16-ը։
- PDF ֆորմատի ֆայլեր դիտարկելու համար բրաուզերում ավելացվել է խմբագրման ռեժիմը: Այս ֆայլերում այժմ հնարավոր կլինի նաև նկարել գրաֆիկական պիտակներ և կցել տեքստային մեկնաբանություններ:
- Windows-ի օգտատերերի համար ավելացվել է Firefox-ը ավտոմատ կերպով որպես PDF ֆորմատի փաստաթղթերի բրաուզեր օգտագործելու հնարավորությունը:
- Ավելացվել է պատկերների վրայի տեքստի ճանաչման ֆունկցիա. այժմ տեքստը կարող է հանվել (էքստրակցիա) էջում տեղադրված նկարներից և տեղադրվել clipboard-ում: Խոսքի սինթեզատորի միջոցով այն կարող է նաև հնչյունավորվել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Սակայն առայժմ այս ֆունկցիան հասանելի է միայն macOS 10.15 և ավելի բարձր օպերացիոն համակարգերում: MacOS15-ում այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն անգլերենով, սակայն macOS 11.0-ի և ավելի թարմ օպերացիոն համակարգերում՝ նաև այլ լեզուներով։
- Wayland-ով Linux օգտագործողներն այժմ էջերի միջով հետ կամ առաջ կարող են նավարկել սենսորային վահանակի վրա մատը սահեցնելով։
- Ավելացվել է Windows 10-ում և 11-ում անձնական ռեժիմով դիտարկման վահանակի պատուհանները՝ ամրացնելու հնարավորությունը:
- Բարելավված WebRTC աջակցություն:
Նշենք, որ Mozilla-ն սեպտեմբերի վերջին թողարկել է Firefox 105 տարբերակը, որում շտկվել են 13 խոցելի կետեր, որոնցից 9-ը համարվում են վտանգավոր։ Իսկ Firefox 107 տարբերակի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 15-ին: