Ժամանակակից Wi-Fi ռոութերները ճառագայթման շատ բարձր մակարդակ չունեն, սակայն բավականին մոտ տարածությունից մշտական ազդեցությունը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա, ասում է տեխնիկական գիտությունների դոկտոր, МИРЭА ռուսական տեխնոլոգիական համալսարանի ռադիոալիքային գործընթացների ամբիոնի վարիչ Միխայիլ Կոստինը:
Նրա խոսքով՝ հյուրասենյակում եւ ննջասենյակում անցանկալի է ռոութեր տեղադրել։
Եթե անհնար է հրաժարվել բնակարանում ռոութեր տեղադրելուց, մասնագետը խորհուրդ է տալիս որոշակի միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար։
«Անվտանգության հիմնական կանոնը. եթե սարքը կարելի է միացնել ինտերնետին մալուխի միջոցով, այն պետք է միացված լինի մալուխի միջոցով: Անջատեք ռոութերը գիշերը կամ այն ժամանակ, երբ դուք չեք օգտագործում գաջեթներ», - ասել է Կոստինը:
Մասնագետը նաև հավելել է, որ ռոութերը պետք է ընտրվի ըստ սենյակի տարածքի։ Այսպիսով, խորհուրդ չի տրվում գնել և տեղադրել հատուկ բազմալիք Mesh համակարգ, եթե բնակարանի մակերեսը 50 քմ-ից պակաս է. նման սարքերը նախատեսված են շատ ավելի մեծ տարածքների համար:
ամիս
շաբաթ
օր