Խաղերում բեռնման ժապավենն իրականում կե՞ղծ է

3 հուլիսի, 2023  22:15

Գրեթե բոլոր խաղերում բեռնման ժապավենները կեղծ են և իրականում իրական գործընթաց չեն արտացոլում։ Այս մասին հաղորդում է Rock Paper Shotgun պարբերականը՝ հղում անելով Twitter-ում մի շարք ծրագրավորողների հրապարակումներին։

Ամեն ինչ սկսվեց նրամից, որ երգիծաբան Ալեքսանդր Բեքքեթ-Քինգը կատակով խաղեր մշակողներին առաջարկել է այնպես անել, որ բեռնման ժապավենը շարժվի հավասարաչափ արագությամբ։ Ի պատասխան՝ որոշ մշակողներ պատմել են, որ բեռնման ժապավենը գրեթե բոլոր խաղերում կեղծ է և որևէ կապ չունի իրական գործընթացի հետ։ Այդ շարժումտ հավասարաչափ չեն անում, քանի որ շատ օգտատերեր կարող են չհավատալ, որ բեռնումը հավասարաչափ է ընթանում։

“Զվարճալի փաստ․ խաղացողները չեն հավատում բեռնման ժապավենի հավասարաչափ շարժմանը։ Պարբերական կտրուկ արագացումներն ու դադարներն ավելի իրատեսական են թվում։ Ես աշխատել եմ խաղերի հետ, որոնցում մենք արհեստականորեն նման էֆեկտ էինք իմիտացնում։ Խաղերի մշակումը հաճախ սկսվում է դեռ բուն խաղից առաջ”,- գրել է Մայք Միթթելը, John Wick Hex և TRON: Identity-ի խաղի տնօրենը։

Vlambeer-ի համահիմնադիր Ռամի Իսմաիլը հաստատել է նրա խոսքերը և նշել, որ ինքը նույնպես կեղծ ժապավեններ է ստեղծել՝ բեռնման ձգձգմամբ։ “Ես ոչ մի անգամ չեմ աշխատել այնպիսի խաղի վրա։ Ճշգրիտ ցուցիչը տագնապ է հարուցում։ Հնարավոր է՝ այն պատճառով, որ մենք ընդհանրապես չենք սիրում բեռնման էկրաները և ձգտում ենք անխափան սթրիմինգր կամ, եթե խառնվում է մշակման դաժան իրականությունը, պարզապես ավելացնում ենք պտտվող պատկերակ”,- խոստովանել է MercurySteam-ի և Tequila Works-ի հիմնադիր Ռաուլ Ռուբիո Մունարրիզը։

World of Warcraft խաղի նախկին դիզայներ և  Riot Games-ի MMO դիզայներ Գրեգ Սթրիթը մանրամասնել է, որ կոդում բառացիորեն ավելացրել է “Իսկ հիմա հասիր 20”-ի նման մի բան։

Հետաքրքիր է, որ որոշ մշակողներ բեռնման էկրան են ավելացնում անգամ այն դեպքում, երբ դրա կարիքը խաղում անգամ չկա։ Օրինակ,  Under the Stairs-ի խորվաթական ստուդիայի աշխատակից Վլադիմիր Բոգդանչիկը պատմել է, որ ստիպված է եղել իր Eyes in the Dark-ում բեռնման ֆիկտիվ էկրան ավելացնել սկզբնակա մենյուից սահուն անցում ապահովելու համար՝ չնայախ նրան, որ իրականում բեռնումը վայրկայանական էր։

Միայն Lemmings-ի հիմնադիրն ու Grand Theft Auto-ի մշակող Մայք Դեյլին է պատմել, որ ներդրել է միայն սահուն բեռնման էկրաններ։ “Երևի թե այն պատճառով, որ ես միշտ ատել եմ այդ պատուհանները, երբ դրանք կախում էին 20%-ի վրա, իսկ հետո միանգամից թռիչք էր լինում 100%-ի”,- պատմել է նա։


 
 
 
 
  • Արխիվ