EveR-6 ռոբոտը իսկական նվագախումբ է ղեկավարել. նա հիացրել է և՛ հանդիսատեսին, և՛ քննադատներին (ֆոտո, վիդեո)

3 հուլիսի, 2023  14:30

EveR-6 ռոբոտը ղեկավարել է Հարավային Կորեայի ազգային նվագախումբը Սեուլի երաժշտական փառատոնում։ Ռոբոտը հիանալի է կատարել իր դերը եւ հիացրել է թե՛ հանդիսատեսին, թե՛ քննադատներին։ Այս եզակի ռոբոտն ունի կատարողների շարժումներն ու զգացմունքները վերլուծելու, ինչպես նաև երաժշտության տարբեր ոճերին ու ժանրերին հարմարվելու ունակություն։

Այս համերգի ժամանակ ռոբոտն իր լավագույն «մարզավիճակում» էր. ըստ մասնագետների, EveR-6-ը ցուցադրել է կոորդինացման, արտահայտչականության և խարիզմայի բարձր մակարդակ։ Նա նաև ցույց է տվել բարձր արագությամբ կրկնվող շարժումներ կատարելու ունակություն։

EveR-6-4

Մինչ ներկայացման մեկնարկը ռոբոտը խոնարհվել է հանդիսատեսի առջեւ եւ, շրջվելով դեպի երաժիշտները, սկսել է դիրիժորություն անել։ Նրա ղեկավարությամբ նվագախումբը կատարել է փառատոնում հնչած հինգ ստեղծագործություններից երեքը։

Կոմպոզիցիաներից մեկում EveR-6-ը նույնիսկ համագործակցել է իսկական դիրիժորի՝ հայտնի կորեացի մաեստրո Չոյ Սու Յոլի հետ։

EveR-6-2.jpeg (99 KB)

Երաժիշտները բավականին գոհ են եղել ռոբոտի աշխատանքից. ըստ նրանց, ռոբոտն իսկապես օգնում է իրենց պահպանել սահմանված տեմպը և կենտրոնանալ հրամանների կատարման վրա։

Գրեթե երկու մետր բարձրությամբ ռոբոտը մշակել են Samsung-ի ինժեներները Կորեայի արդյունաբերական տեխնոլոգիաների ինստիտուտում: Ռոբոտը կարող է կտրուկ շարժումներ անել՝ ճկուն հոդերի շնորհիվ: Շարժումները նրան սովորեցրել է իսկական դիրիժորը՝ հատուկ համակարգի օգտագործման շնորհիվ, որը ֆիքսում է ժեստերը՝ օգտագործելով մարդու մարմնին միացված սենսորները։

EveR-6-3

Չնայած շարժումների բարձր ճշգրտությանը և կատարման տվյալ տեմպը պահպանելու ունակությանը, EveR-6-ն ունի զգալի թերություն՝ լսողության բացակայություն: Ի տարբերություն մարդկանց, EveR-6-ը դեռևս չի կարողանում ընկալել երաժշտությունը և արձագանքել երաժիշտների աննշան սխալներին։ Սակայն ապագայում հնարավոր է՝ ռոբոտը նման հմտություն եւս կունենա։ Ապագայում մշակողները նախատեսում են կատարելագործել ռոբոտին, որպեսզի այն դառնա դիրիժորների համար լիարժեք օժանդակ գործիք։

Կորեացի մասնագետներն արդեն աշխատում են EveR-7 ռոբոտի ստեղծման վրա, որը խոստանում է գերազանցել իր նախորդին հնարավորություններով ու ֆունկցիոնալությամբ։


 
 
 
 
  • Արխիվ