Fastex-ը Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023-ին կներկայացնի իր նոր՝ Bahamut Chain բլոկչեյն հարթակը

6 հունիսի, 2023  10:00

Fastex ընկերությունը հունիսի 19-22-ը մասնակցելու է Նյու Յորքում կայանալիք տեխնոլոգիական, ֆինանսական և իրավական ոլորտներում հայտնի Orion Summit 2023-ին՝ ներկայացնելով ժամանակից նորարարական լուծումներով ստեղծված նոր բլոկչեյն հարթակը՝ Bahamut Chain-ը:

Այս տեխնիկական լուծումը ստեղծելիս՝ ընկերությունը ոգեշնչվել է արաբական դիցաբանության Բահամուտ հսկա ծովային կենդանուց, որն իր ուսերի վրա տանում է ամբողջ աշխարհը։ Բլոկչեյնը նախատեսված է՝ ապահովելու Web3-ով առաջնորդվող ընկերությունների՝ այդ թվում Fastex էկոհամակարգի և դրա ապակենտրոնացված հավելվածների բնականոն գործունեությունը և կայունությունը։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 3-ին Բահամուտ բլոկչեյնը գործարկել է իր Սահարա մեյննետը՝ «Քարավան» (execution) և «Բեդուին» (consensus) ենթամակարդակներով: Այժմ բլոկչեյնի օգտատերերը կարող են օգտվել ցանցի առավելություններից և պարգևատրվել իրենց գործունեության համար:

Նյու Յորքում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Fastex-ի իրավական գծով տնօրեն Վարդան Խաչատրյանը կմասնակցի պանելային քննարկումներին և կանդրադառնա Web3-ի նոր միտումներին, իսկ գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն իր ելույթի ընթացքում կխոսի Fastex էկոհամակարգի տարբեր պրոդուկտների զարգացման հեռանկարների, ինչպես նաև ֆինթեք և Web3 աշխարհում էկոհամակարգի դերի մասին։


 
 
 
 
  • Արխիվ