Հայտնի են iPhone 17-ի և 17 Plus-ի որոշ բնութագրեր

1 հունիսի, 2023  18:00

Apple iPhone 17 սմարթֆոնները, որոնք նախատեսվում է թողարկել 2025-ին, կստանան ավելի մեծ անկյունագծով և ոչ ստանդարտ չափերի հարաբերակցությամբ էկրաններ։ Այս մասին հայտնում է Display Supply Chain Consultants-ի վերլուծաբան և գործադիր տնօրեն Ռոս Յանգը:

Ինչպես տեղեկացնում է MacRumors-ը, 2024-ին սպասվող iPhone 16-ը և 16 Plus-ը կունենան համապատասխանաբար 6,12 և 6,69 դյույմ էկրան, մինչդեռ iPhone 17-ի և 17 Plus-ի դեպքում դրանք կավելանան մինչև 6,27 և 6,86 դյույմ, այսինքն՝ տարբերությունը կկազմի 2,5%: Կփոխվի նաև կողերի հարաբերակցությունը․ այսօր ակտուալ է համարվում 19,5:9-ը, իսկ նոր սմարթֆոնները կունենան 19,6:9 հարաբերակցություն:

Կան նաև տվյալներ այն մասին, որ 2025-ին արտադրվելիք բազային iPhone-ի էկրանները կստանան LTPO սուբստրատ ProMotion-ի թարմացման հաճախականության ադապտիվ տեխնոլոգիայի աջակցության համար: Դրա շնորհիվ էկրանները կկարողանան թարմացվել 1-ից 120 Հց հաճախականությամբ՝ կախված օգտագործման սցենարից։

Յանգը նաև վերահաստատել է իր նախկին պնդումը, որ iPhone 17 Pro մոդելները կլինեն առաջին հեռախոսները, որոնց  դեմքի ճանաչման Face ID տեխնոլոգիան կտեղադրվի էկրանի տակ՝ առջևի տեսախցիկի բացվածքի կողքին:

iPhone 16-ի և iPhone 17-ի թողարկմանը դեռ երկար պետք է սպասել։ Սակայն եթե ​​արդեն ցանկանում եք ազատվել հին սարքից ու անցնել նորին, ապա մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել անցյալ տարվա iPhone 13 mini-ին։ Կարծիք կա, որ այն չի զիջում այս տարվա մոդելին՝ iPhone 14-ին, բայց միաժամանակ ավելի էժան է։ Ավելին, iPhone 13 mini-ն հայտնվել է The Verge ամսագրի 2022-ի լավագույն հեռախոսների ցանկում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ