Ո՞րն է լավագույն iPhone-ը, եթե որոշել եք հրաժարվել հնից

22 մայիսի, 2023  14:10

Եթե տարիներ շարունակ նախորդ սերնդի հին iPhone եք օգտագործել և այժմ ցանկանում եք ազատվել դրանից ու գնելը նորը, ապա iPhone 13 mini կոմպակտ սմարթֆոնը, թերևս, լավագույն տարբերակն է գին-որակ հարաբերակցությամբ։ Այսպիսի եզրահանգման է եկել The Verge-ի լրագրող Էլիսոն Ջոնսոնը։

Նա ավելի վաղ պատրաստել էր ակնարկ iPhone 14-ի վերաբերյալ և հիացած էր այդ սարքի բնութագրերով ու հնարավորություններով, սակայն համարում է, որ այն չափազանց թանկ է։

«iPhone 14-ը հիանալի հեռախոս է, բայց ոչ շատ ավելի լավը, քան iPhone 13-ը: Շատերի համար iPhone 13-ը նույնքան լավն է, բայց դրա այն մի փոքր ավելի էժան է»,- ասել է նա:

Ջոնսոնը պատմել է, որ իր iPhone 11-ը փոխանակել է iPhone 13 mini-ով՝ վճարելով հավելավճար, ինչի արդյունքում նոր հեռախոսի գինն իջել է մինչև $600։

«Ես ընտրեցի mini տարբերակը, քանի որ սիրում եմ փոքր հեռախոսներ, և, ամենայն հավանականությամբ, այս մոդելը կլինի վերջին լավ փոքր հեռախոսը: Բայց նույնիսկ եթե դուք նախընտրում եք ավելի մեծ հեռախոս, ես դեռ կարծում եմ, որ iPhone 13-ի շարքը այն է, ինչ հարկավոր է»,- հավելել է նա:

Ջոնսոնը նշել է, որ ավելի ցածր գնով այս սմարթֆոնն ունի լավ տեսախցիկ և լավ է տեսանկարահանում, ինչպես նաև ունի հարմարավետ էրգոնոմիկա. սարքը հիանալիորեն տեղավորվում է գոտկատեղի պայուսակի արտաքին գրպանում, իսկ A15 Bionic պրոցեսորի շնորհիվ հավելվածները բավական արագ են աշխատում։

Նշենք, որ iPhone 13 mini-ն ընդգրկվել էր The Verge ամսագրի 2022-ի լավագույն հեռախոսների վարկանիշային ցուցակում։ Ըստ պարբերականի՝ հեռախոսը կատարողական լավ արդյունքներ է ցուցաբերում Apple-ի արտադրության A15 Bionic պրոցեսորի շնորհիվ։ Թեև էկրանը փոքր է 5.4 դյույմանոց Super Retina XDR, բայց դրանով հանդերձ այն շատ հարմար է կարճ հաղորդագրություններ գրելու, տեսանյութեր նայելու, լուրեր կարդալու և մի շարք այլ բաների համար։ Օպերատիվ հիշողությունը՝ 4 ԳԲ է, ներկառուցված հիշողությունը՝ 128 ԳԲ, 256 ԳԲ և 512 ԳԲ տարբերակներով։ Հեռախոսի միակ թույլ կողմը, թերևս, մարտկոցն է, որն ունի 2438 մ/Աժ հզորություն։  


 
 
 
 
  • Արխիվ