Մեկ լիցքավորմամբ՝ մինչև 9 ժամ․ Apple-ը թափանցիկ Beats Studio Buds+ ականջակալ է թողարկել

18 մայիսի, 2023  18:07

Apple Beats աուդիո ապրանքանիշը ներկայացրել է թափանցիկ դիզայնով Studio Buds + ականջակալ` 170 դոլար արժողությամբ։ Ականջակալի կատարողականությունը բարելավվել է, այն ավելի հարմար է դարձել կրելու համար, ապահովում է աղմուկի ակտիվ չեղարկում (ANC), թափանցիկության ռեժիմ, մարտկոցի ավելի երկար կյանք:

Ականջակալը հասանելի է նաև սև՝ ոսկեգույն դետալներով, և փղոսկրե սպիտակ տարբերակներով։

Beats Studio Buds+  2.png (586 KB)

Beats-ը վստահեցնում է, որ ականջակալի ապարատային մասի 95%-ը փոխվել է, այդ թվում՝ խոսափողները, որոնց զգայությունությունն ավելացվել է երեք անգամ, ինչպես նաև օդափոխության կոնստրուկցիան և խոսափողի պորտը: Ինչպես նախորդ մոդելը, այնպես էլ Studio Buds+-ն ունի ջրակայունության IPX4 պաշտպանություն:

Բազմաֆունկցիոնալ «b» կոճակը յուրաքանչյուր ականջակալի վրա վերանախագծվել է պատահական սեղմումները նվազեցնելու և այն ավելի հուսալի դարձնելու համար: Կոճակը դեռ առաջարկում է ստանդարտ մեդիա կառավարումներ․ մեկ սեղմումը կատարում է նվագարկման/դադարի, կրկնակի սեղմումը՝ «առաջ տալու» և եռակի սեղմումը՝ «հետ տալու» ֆունկցիաները։

Նույն կոճակը «սեղմելու և պահելու» ֆունկցիան թույլ է տալիս անցումներ անել աղմուկի ակտիվ նվազեցման և թափանցիկության ռեժիմի միջև։ Սակայն այն կարելի է կիրառել նաև ձայնային օգնականն ակտիվացնելու կամ ձայնը կարգավորելու համար: Զանգերին պատասխանելու ֆունկցիան կարելի է կարգավորել այնպես, որ զանգերն ավարտելը հնարավոր լինի կատարել մեկ կամ երկու հպումով։

Ականջակալն օգտագործում է երկրորդ սերնդի Beats հատուկ պլատֆորմ, որն առաջարկում է Apple-ի չիպերի նույն գործառույթները, ինչպիսիք են «Hey Siri» և «Find My» աջակցությունը, մեկ հպումով զուգակցում բոլոր սարքերի հետ, որոնք կապված են նույն օգտահաշվին։

Beats Studio Buds+  3.png (546 KB)

Studio Buds+-ում աղմուկի նվազեցման արդյունավետությունը մինչև 1,6 անգամ ավելի լավ է, քան նախորդ մոդելի դեպքում: Հետադարձ խոսափողը և երկրորդական ֆիլտրը աուդիո տվյալները վերլուծում են վայրկյանում մինչև 50,000 անգամ արագությամբ, որպեսզի ապահովեն ձայնի ճիշտ վերարտադրումը։ Ձայնի որակի լրացուցիչ բարելավումները կենտրոնանում են աղմուկի նվազեցման և ձայնի թիրախավորման վրա՝ խոսքը հնարավորինս պարզ դարձնելու համար: Կիրառվել է նաև մեքենայական ուսուցում՝ տարբեր աղմկոտ միջավայրերում ձայնի օպտիմալ ձայնագրման համար:

Beats Studio Buds+  1.png (753 KB)

Studio Buds+-ում զգալիորեն բարելավվել է մարտկոցի աշխատաժամանակը։ Աղմուկի ակտիվ չեղարկման ֆունկցիան չմիացնելու դեպքում ականջակալը մեկ լիցքավորմամբ ապահովում է մինչև 9 ժամ աշխատանք, իսկ պատյանը՝ լրացուցիչ 27 ժամ, ինչը մոտ 50%-ով ավելի է, քան նախորդ՝ Studio Buds-ի դեպքում: Իսկ աղմուկի ակտիվ չեղարկման ֆունկցիան միացնելու կամ թափանցիկ ռեժիմը միացնելու դեպքում մարտկոցի կյանքը մեկ լիցքավորման դեպքում կկազմի 6 ժամ, իսկ պատյանի լիցքը կբավականացնի 18 ժամ:

Նոր մոդելի պատյանը լիցքավորվում է USB-C-ի միջոցով և չի աջակցում անլար լիցքավորում, կոմպլեկտում ներառված է նաև USB-C մալուխ: Պատյանը և ականջակալը լիովին լիցքավորելու համար պահանջվում է երկու ժամ, սակայն Fast Fuel ռեժիմի կիրառման դեպքում ականջակալը հինգ րոպեում կարող ստանալ այնքան լիցք, որը կբավականացնի մինչև մեկ ժամ ինքնավար աշխատանքի համար։

Beats Studio Buds+-ն արդեն հասանելի է ԱՄՆ-ում, Կանադայում և Չինաստանում: Մյուս երկրներում ականջակալի վաճառքը կսկսվի առաջիկա ամիսների ընթացքում։


 
 
 
 
  • Արխիվ