Rollme-ն ներկայացրել է R2 խելացի մատանին, որը հետևում է առողջությանը և սպասման ռեժիմում է աշխատում 60 օր

12 մարտի, 2024  20:24

Rollme-ն իր կայքում ներկայացրել է իր Rollme R2 խելացի մատանին, որը սպասման ռեժիմում կարող է առանց լիցքավորման աշխատել մինչև 60 օր, իսկ ակտիվ օգտագործման ռեժիմում՝ մինչև 10 օր։ Այն թույլ է տալիս հետևել արյան մեջ թթվացնի մակարդակին, սրտի կծկումների և վերահսկել քնի որակն ու տևողությունը:

Rollme R2-ի առողջության հետևելու տվյալները կարելի է դիտել համապատասխան բջջային հավելվածի միջոցով: Rollme R2-ը չունի ջերմաստիճանի մոնիտորինգ, սակայն ունի տեսախցիկի հեռակառավարման գործառույթ:

Նոր սարքը ստացել է մի քանի սպորտային ռեժիմ, ինչպես նաև քայլերը հաշվելու գործառույթ։ Rollme R2-ի մարտկոցը մեկ լիցքավորմամբ սպասման ռեժիմում կարող է հասնել մինչև 60 օր: Խելացի մատանին լիցքավորելու համար այն դրվում է լիցքավորման տուփի մեջ։

Rollme R2-ը հասանելի է վեց չափսով և կշռում է մոտ 2,9 գ: Այն արտադրվում է գունային երեք տարբերակով՝ շամպայն ոսկեգույն, մարգարտասպիտակ և պրեմիում սև: Rollme R2 խելացի մատանին հասանելի է ամբողջ աշխարհում 90 դոլարով:

rollme.JPG (98 KB) 


 
 
 
 
  • Արխիվ