iPhone-ը «սուպերհերոսների» ոճով նոր հավելված կստանա. ի՞նչ կապ ունի դրա հետ Marvel-ը

25 ապրիլի, 2023  13:50

iPhone-ների համար կթողարկվի նոր հավելված, որն, անկասկած, կգրավի ֆիթնեսի սիրահարներին և սուպերհերոսների կոմիքսների և ֆիլմերի երկրպագուներին. Marvel Move-ը օգտատերերին կխրախուսի ավելի շատ շարժվել և վազել:

Հավելվածը նման է Nike Run Club-ին և Apple Fitness+-ին: Հավելվածում կֆիքսվեն բացօթյա կամ վազքուղու վրա իրականացված վազքի վերաբերյալ տվյալները, բայց ամեն ինչ կձևավորվի սուպերհերոսների ոճով, ավելին, բոլոր գործողություններն ու մոտիվացնող արտահայտությունները հնչյունավորեն Marvel-ի ֆիլմերում խաղացած դերասանները։ Օրինակ՝ Թորին հնչյունավորում է հենց Քրիս Հեմսվորթը, իսկ Հալկին՝ Մարկ Ռուֆալոն։ Գովազդային հոլովակում լսվում է նաև խարիզմատիկ Թոմ Հիդլսթոնի՝ Լոկիի դերակատարի ձայնը։

Ֆիզիկական ակտիվության լրացուցիչ մոտիվացիան կապահովեն սուպերհերոսների բոնուսներն ու ձեռքբերումները: Վազքի ընթացքում Marvel-ի ֆիլմերի հերոսները կաշխուժացնեն օգտատերերին և կպատմեն, թե ինչպես են իրենք մարզվել իրենց ձեռքբերումներին հասնելու համար: Հնարավոր կլինի նաև ընտրել տարբեր պատմություններ և սյուժեներ, որոնցում օգտատերը հերոսների հետ միասին կներքաշվի արկածների մեջ. այս կերպ վազքը կընկալվի որպես խաղ և արկած, այլ ոչ թե ձանձրալի անհրաժեշտություն:

marvel-move-2

Ակնկալվում է, որ Marvel Move-ն ամբողջ աշխարհում հասանելի կլինի 2023-ի ամռանը, սակայն հավելվածի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Android և iOS օգտատերերը այն կկարողանան ներբեռնել անվճար, սակայն հավելվածին ամբողջական մուտքը կարժենա ամսական 9,99 դոլար կամ տարեկան 74,99 դոլար:

marvel-move-3

Նշենք, որ հավելվածը մշակել է Six to Start-ը, որը մշակել է նաև մեկ այլ համանման ֆիթնես ծրագրի՝ Zombies, Run-ի հեղինակն է:


 
 
 
 
  • Արխիվ