WhatsApp-ը կդադարեցնի Android-ի հին տարբերակների աջակցությունը․ որո՞նք են դրանք

21 ապրիլի, 2023  15:12

WhatsApp մեսենջերի թարմ տարբերակն արդեն չի ունենա Android բջջային օպերացիոն համակարգի հին տարբերակների աջակցություն, այս մասին հայտնում է WABetaInfo ռեսուրսը, որը մասնագիտացած է հայտնի մեսենջերի մասին նորություններով։

«Ուշադրություն դարձրեք, որ այս թարմացումն այլևս համատեղելի չէ Android-ի 5.0-ից ցածր տարբերակների հետ: Որպես այդպիսին, WhatsApp-ը դադարեցնում է Android-ի հին տարբերակների աջակցությունը»,- ասվում է հրապարակման մեջ:  

Այսպիսով, WatsApp-ն այլևս չի աջակցի Android 4.4 KitKat-ը (օպերացիոն համակարգը թողարկվել է 2013-ին) և Google-ից կսկսի պահանջել Android 5.0 (թողարկվել է 2014-ին) և օպերացիոն համակարգի ավելի նոր տարբերակներ։

Ըստ WABetaInfo-ի մասնագետների՝ այս լուծումը ծրագրավորողներին թույլ կտա կենտրոնանալ Android օպերացիոն համակարգի ավելի թարմ տարբերակներն օգտագործողների մեծամասնության համար նոր հնարավորություններ ստեղծելու վրա։

WhatsApp-ի ներկայիս հասանելի տարբերակը պահանջում է Android 4.1 Jelly Bean (թողարկվել է 2012-ին) կամ ավելի նոր տարբերակով աշխատող սարք:

WhatsApp-ի նոր տարբերակում մեսենջերի հեղինակները նախատեսում են նաև վերափոխել ստեղնաշարի դասավորություն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp մեսենջերի թիմը մշակում է չատերում անիմացիոն էմոջիների օգտագործման գործառույթ։ Ակնկալվում է, որ անիմացիոն էմոջիները կբարելավեն օգտատերերի փորձառությունը՝ նամակագրությունը դարձնելով «ավելի զվարճալի», իսկ զգացմունքները՝ «պայծառ»:

Վերջերս տեղի ունեցած թարմացման շրջանակում WhatsApp-ում ի հայտ է եկել նոր ռեժիմ՝ Companion, որը հնարավորություն է տալիս մեկ օգտահաշիվն օգտագործել միաժամանակ չորս սարքում։


 
 
 
 
  • Արխիվ