Ի՞նչ մասնագիտություններ կարող են անհետանալ արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT-ի պատճառով

11 ապրիլի, 2023  17:31

Առաջիկա տարիներին հանրահայտ ChatGPT չատբոտը մի շարք մասնագիտություններում կարող է փոխարինել մարդկանց, նրանց թվում առաջին տեղը զբաղեցնում են այսպես կոչված «սպիտակ օձիքները»՝ գրասենյակային աշխատողները։  

Business Insider կայքի փորձագետները կազմել են 10 հայտնի մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են ամբողջովին անհետանալ նեյրոցանցերի զարգացման արդյունքում։ Դրանք ներառում են.

  • Ծրագրավորողներ,
  • Լրագրողներ,
  • Իրավախորհրդատուներ,
  • Մարկետոլոգներ,
  • Ուսուցիչներ,
  • Ֆինանսական վերլուծաբաններ,
  • Թրեյդերներ,
  • Գրաֆիկ դիզայներներ,
  • Հաշվապահներ,
  • Աջակցության ծառայության աշխատակիցներ։

Goldman Sachs-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջիկա տարիներին արհեստական բանականությունը կարող է այս կամ այն ​​կերպ փոխարինել 300 միլիոն աշխատակցի ամբողջ աշխարհում: Միանգամայն սպասելի կերպով դա աշխատաշուկայում կհանգեցնի «էական խնդիրների»։

Այնուամենայնիվ, ոչ բոլոր փորձագետներն են կիսում այս տեսակետը. McKinsey Global Institute-ի գործընկեր Անու Մադգավկարը, օրինակ, վստահ է, որ արհեստական բանականությունը կարող է օգնել աշխատանքում, բայց այն չի կարող փոխարինել մարդկանց. մարդը պետք է «հոգա» տանի ԱԲ-ի մասին, որպեսզի հնարավոր լինի խուսափել սխալներից և կողմնակալությունից:

«Մենք այս գործիքները պետք է դիտարկենք որպես օգնականներ, ոչ որպես աշխատողի ամբողջական փոխարինողներ»,- ասել է Մադգավկարը:


 
 
 
 
  • Արխիվ