Այսօր մեկնարկել է Koreez հեղինակավոր առցանց մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։ Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։
«Koreez 2023 համադպրոցական մրցույթի մեկնարկը պաշտոնապես տրված է։ Koreez-ը նոր ու ավելի հետաքրքիր կրթական անակնկալներ է պատրաստել Ձեզ համար։ Այս կրթական կարևոր իրադարձության գլխավոր հերոսը կարող ես դառնալ հենց դու ու քո ուսուցիչը»,- ասվում է Koreez-ի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում։
Koreez-ն անցկացվում է առցանց և նախատեսված է 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար՝ անկախ առաջադիմությունից։
Koreez-ն ինտելեկտուալ առցանց մրցույթ է, որին մասնակցող դպրոցականները կարող են մրցել իրենց գիտելիքներով, զարգանալ և ստանալ մրցանակներ։
Koreez-ի նպատակն է բացահայտել դպրոցական տաղանդներ, խրախուսել նրանց կրթվելու մղումը՝ մեծարելով այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։
Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ։







