Leadership in Tech (LIT) Academy-ն սկսում է Հայաստանում տեխնոլոգիական առաջնորդության զարգացման 6-ամսյա նոր հեղինակավոր ծրագիր: Manage People-ը նախատեսված է տեխնոլոգիական թիմերի առաջնորդների և ավագ մասնագետների համար, որոնք ձգտում են զարգացնել կառավարման և առաջնորդության իրենց հմտությունները:
Արտեմ Գրիգորյանի (LinkedIn), Արսեն Բաբայանի (Adobe), Հարություն Բաղդասարյանի (QLess), դոկտոր Մերի Դուրյանի (Arup) և մի շարք այլ հանրահայտ ընկերությունների ոլորտի առաջատար փորձագետների անմիջական ներգրավվածությամբ և Meta, Apple, Microsoft, H-E-B, Salesforce,VMware, TUMO և նման այլ հաջողակ կազմակերպությունների ներկայացուցիչների շարունակական աջակցությամբ LIT-ը միտված է նպաստելու տեխնոլոգիական ոլորտում առաջնորդության զարգացմանն ու խթանմանը:
Ծրագիրը ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ և փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման եզակի փորձ: Բացի դրանից, ծրագրի մասնակիցները կունենան.
- 52 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ,
- եռամսյա անհատական հանդիպումներ մենթորների հետ,
- ամենամյա ոչ ֆորմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենթորների և փորձագետների հետ,
- հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ, համայնքին և միջոցառումներին,
- հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին,
- LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական թիմերի առաջնորդներն ու ավագ մասնագետները:
Առաջին խմբի մասնակիցները կստանան 25% զեղչ մասնակցության վճարից:
Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է: Բոլոր հետաքրքրված անձինք ծրագրին կարող են դիմել հետևյալ հղմամբ: Ծրագիրը կմեկնարկի մարտի 1-ին: Տեղերը սահմանափակ են։







