Հայաստանի ամերիկյան համալսարանում մարտի 6-7-ը կանցկացվի արհեստական բանականության, մեքենայական ուսուցման թեմայով OpenTalks.AI-ի կազմակերպած 6-րդ համաժողովը, տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը:
Համաժողովին ելույթ կունենան 80-ից ավելի մասնագետներ, թեմաները կներառեն երեք ուղղություն՝ բիզնես, R&D և խորը ուսուցում։ OpenTalks.AI-2023-ն բաղկացած կլինի հինգ մեծ բլոկներից՝ ունի CV, NLP, RL և AGI։
Համաժողովին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։
Արդեն գրեթե հինգ տարի OpenTalks.AI-ը արհեստական բանականության թեմայով առաջատար անկախ բաց կոնֆերանս է Ռուսաստանում: Համաժողովի կայքում ասվում է, որ ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ հետո 2022 թ․ արհեստական բանականությամբ զբաղվող բազմաթիվ մասնագետներ Ռուսաստանից մեկնեցին տարբեր երկրներ, այդ իսկ պատճառով, սահմանվել է OpenTalks.AI կոնֆերանսի նոր առաքելություն՝ դառնալ ռուսալեզու AI համայնքի վերամիավորման կետ:







