Երբ խոսքը գնում է արհեստական բանականության մասշտաբային ենթակառուցվածքների մասին, հանրային մտահոգությունները հաճախ կենտրոնանում են մեկ գլխավոր հարցի շուրջ՝ որքան ջուր է սպառվում մեր թվային կյանքը սնուցող չիպերը հովացնելու համար։ Սա արդարացված մտահոգություն է՝ հաշվի առնելով պատմականորեն գրանցված ցուցանիշները և գլոբալ միտումները։
Հայաստանում՝ Գագարինում գտնվող Eleveight AI-ի առաջին ԱԲ գործարանը (AI Factory) հովացվում է զրոյական ջրի սպառմամբ։ Ջուր չկա չիպերում, ջուր չկա հովացման աշտարակներում, ջուր չի օգտագործվում ո՛չ Սևանա լճից, ո՛չ որևէ հայկական գետից և ո՛չ էլ խմելու ջրի համայնքային ցանցից: Ընկերությունն այն կառուցել է այսպես նպատակաուղղված սա հետագայում ավելացված գործառույթ չէ, այլ ինժեներական հիմնարար սկզբունք, որի շուրջ նախագծվել է ամբողջ գործարանը՝առաջին իսկ օրվանից։
Eleveight AI ԱԲ գործարանի Ջրի օգտագործման արդյունավետության գործակիցը (WUE - Water Usage Effectiveness) փաստացի 0 լիտր/կՎտժ է: Էներգիայի օգտագործման արդյունավետության գործակիցը (PUE - Power Usage Effectiveness) 1.1 է՝ գործարանը դասելով աշխարհի ամենաարդյունավետ ԱԲ տվյալների կենտրոնների շարքին: Ընկերության ընթացիկ և զարգացման ապագա բոլոր փուլերում ջուրը երբեք չի լինելու հովացման համակարգի մաս: Սա հստակ և անփոփոխ հանձնառություն է՝ ամրագրված ընկերության կողմից կայացվող յուրաքանչյուր ինժեներական և ընդլայնման որոշման մեջ։
Տվյալների կենտրոնների և ջրի սպառման շուրջ գլոբալ քննարկումը
Համաշխարհային մասշտաբով տվյալների կենտրոնների ջրածախսը իրավաչափ և աճող հանրային մտահոգություն է։
Աշխարհի խոշոր տվյալների կենտրոնների մոտ 75-ից 90%-ը որպես հովացման հիմնական միջոց օգտագործում է ջրային հովացում (Florida Water and Pollution Control Operators Association, 2025): Տվյալների կենտրոնների կողմից անմիջականորեն օգտագործվող ջրի մոտ 57%-ը ստացվում է խմելու ջրի աղբյուրներից (Nature / npj Clean Water): Այսպիսին է այսօր թվային ենթակառուցվածքի մեծ մասի հովացման համաշխարհային իրողությունը։
Շնորհիվ ժամանակակից լուծումների, Eleveight AI-ն ընտրել է սկզբունքորեն այլ մոտեցում։
Ի՞նչ է իրականում նշանակում «ջուրը» հովացման մեջ. տարբերություն, որն արժե իմանալ
Հանրային քննարկումներում հաճախ անտեսվում է մի կարևորագույն սահմանազատում. տվյալների կենտրոնում ոչ բոլոր «հեղուկներն» են ջուր, և ոչ բոլոր «ջրերն» են նույն ծագման և բնույթի։ Որոշ համակարգեր օգտագործում են խմելու ջուր, որը վերջում գոլորշիանում է մթնոլորտ: Մյուսներն օգտագործում են արհեստական, հատուկ մշակված սինթետիկ, ինժեներական հեղուկ, որը երբեք չի առնչվում խմելու ցանցի ջրի հետ, չի գոլորշիանում և չի հայտնվում բնական ջրային ավազաններում: Սրանք լիովին տարբեր կատեգորիաներ են՝ բնապահպանական տարբեր ազդեցություններով, և դրանք իրար հետ շփոթելն է հենց հանրային անհանգստության հիմնական պատճառը։
Նախքան հարցնելը՝ արդյոք տվյալների կենտրոնը «ջուր օգտագործու՞մ է», պետք է տեղեկանալ՝ որ տեսակի հեղուկի մասին է խոսքը: Ահա թե ինչպես կարելի է տարբերակել.
|
Հովացման եղանակ |
Ինչն է հեռացնում ջերմությունը |
Օգտագործվո՞ւմ է խմելու ջուր |
Կիրառվու՞մ է Eleveight AI-ի կողմից |
|
Օդային հովացում (Air cooling) |
Շրջակա օդը, որը օդափոխիչներով մղվում է չիպերի վրայով |
Ոչ |
Այո |
|
Բնական հովացում (Free-cooling) |
Արտաքին սառը օդը՝ առանց մեխանիկական սառեցման համակարգի |
Ոչ |
Այո |
|
Գոլորշիացնող հովացում / աշտարակներ (Evaporative cooling) |
Ջուրը ցողվում է և գոլորշիանում մթնոլորտ |
Այո(հիմնականում խմելու ջուր) |
Ոչ |
|
Ադիաբատիկ հովացում (Adiabatic cooling) |
Ջրային մառախուղը՝ զուգակցված օդի հոսքի հետ |
Այո (հաճախ խմելու ջուր) |
Ոչ |
|
Ուղիղ դեպի չիպ ջրային հովացում (Direct-to-chip water cooling) |
Ջուրը շրջանառվում է անմիջապես չիպերի վրայով |
Այո(տատանվում է ըստ կենտրոնի) |
Ոչ |
|
Ուղիղ դեպի չիպ դիէլեկտրիկ հովացում (Direct-to-chip dielectric cooling) |
Սինթետիկ, ոչ հաղորդիչ հեղուկ (ոչ ջուր) |
Ոչ |
Ոչ |
|
Ընկղմամբ հովացում (Immersion cooling) |
Սերվերները ընկղմված են սինթետիկ, ոչ հաղորդիչ հեղուկի մեջ (ոչ ջուր) |
Ոչ |
Ոչ |
Հանրային շփոթմունքի ամենամեծ աղբյուրը «ուղիղ դեպի չիպ ջրային հովացման» (direct-to-chip water cooling) և «ուղիղ դեպի չիպ դիէլեկտրիկ հովացման» (direct-to-chip dielectric cooling) միջև եղած տարբերությունն է։
Արտաքուստ երկուսն էլ նման են թվում. հեղուկը շարժվում է խողովակներով՝ հեռացնելով ջերմությունը պրոցեսորներից: Բայց դրանք միևնույն տեխնոլոգիան չեն: Ջրով հովացումն օգտագործում է ջուր՝ հաճախ վերցված խմելու ջրամատակարարման ցանցից: Իսկ դիէլեկտրիկ հովացումն օգտագործում է հատուկ սինթետիկ հեղուկ (որը ջուր չէ և նախագծված է այնպես, որ էլեկտրականություն չհաղորդի ու չվնասի էլեկտրոնիկան)։ Այն տարիներով շրջանառվում է փակ, հերմետիկ համակարգի ներսում՝ առանց գոլորշիացման կամ կորստի:
Ինչպես է Eleveight AI-ն հովացնում իր ԱԲ գործարանը Գագարինում
Գործունեության ընթացիկ փուլում Գագարինի գործարանը սերվերային դարակաշարերի մակարդակում օգտագործում է 100% օդային հովացում: Օդափոխիչները շրջանառում են օդը սերվերների միջով՝ հեռացնելով ջերմությունը չիպերից:
Սա հնարավոր է դառնում այն տեղանքի շնորհիվ, որտեղ կառուցվել է գործարանը:
Գագարինը գտնվում է ծովի մակերևույթից 1886 մետր բարձրության վրա՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, որը շրջապատված է բնական քամու միջանցքներով: Այստեղ օդը սառն է և մշտական շարժման մեջ: Տարվա մոտ 11 ամիս արտաքին օդն արդեն իսկ բավականաչափ սառն է՝ գործարանն ինքնուրույն հովացնելու համար: Ոլորտում սա անվանում են բնական հովացում (free-cooling):
Արդյունքը հոդվածի սկզբում նշված կառուցվածքն է՝ PUE՝ 1.1 , WUE՝ փաստացի 0լ/կՎտժ է, և զրոյական ջրի սպառում շահագործման ողջ ընթացքում։
Ամրագրված սկզբունք. ջուրը երբեք չի լինելու Eleveight AI-ի հովացման համակարգի մաս
Eleveight AI-ի ընդլայնմանը համընթաց ընկերությունը հավատարիմ է մեկ հիմնարար սկզբունքի. ջուրը երբեք չի դառնալու հովացման համակարգի մաս:
Երբ ավելի մեծ խտության արհեստական բանականության հաշվարկային ծանրաբեռնվածությունը պահանջի չիպերի մակարդակում հեղուկային հովացում, գործարանը կկիրառի լիովին փակ շղթայով հովացման համակարգ՝ դիէլեկտրիկ հովացուցիչով: Այն հերմետիկ, ոչ ջրային սինթետիկ հեղուկ է, որը լիցքավորվում է մեկ անգամ և շրջանառվում տարիներ շարունակ՝ առանց գոլորշիանալու կամ կորստի։
Այս սկզբունքն անփոփոխ է Eleveight AI-ի զարգացման և ընդլայնման յուրաքանչյուր ռազմավարական որոշման մեջ, քանի որ ապագա ԱԲ ենթակառուցվածքները պետք է ստեղծվեն բնության հետ ներդաշնակ՝ առանց որևէ փոխզիջման։
Աղբյուրներ
- Florida Water and Pollution Control Operators Association (FWPCOA), 2025. Myths vs. Reality: Data Centers and Water Usage. https://www.fwpcoa.org/content.aspx?page_id=5&club_id=859275&item_id=130961
- Mytton, D. (2021). Data centre water consumption. npj Clean Water, 4, 11. Springer Nature, in partnership with King Fahd University of Petroleum & Minerals. https://www.nature.com/articles/s41545-021-00101-w






