DeLorean Labs-ը՝ DeLorean Motor Company-ի պաշտոնական Web3 ստորաբաժանումը, երկուշաբթի օրը հայտարարեց Solana բլոկչեյնում $DMC նատիվ թոքենի թողարկման մասին։ Ինչպես գրում է Cryptoslate-ը, սա բրենդի ամենավճռական քայլն է դեպի կրիպտոարժույթների զանգվածային մանրածախ շուկա։
Wormhole-ը և Sunrise-ն ապահովում են կամրջի աշխատանքը
Ինտեգրումն իրականացվում է Solana Foundation-ի աջակցությամբ և գործում է Wormhole-ի Sunrise շլյուզի բազայի վրա։ Վերջինս մասնագիտացված հարթակ է, որը ստեղծվել է Solana-ի էկոհամակարգ արտաքին ակտիվներ ներգրավելու համար՝ ապահովելով անմիջական իրացվելիություն և համադրելիություն։ Sunrise-ը, որը թողարկվել է Wormhole Labs-ի կողմից 2025 թվականի վերջին, տրամադրում է կանոնիկ երթուղի այլ բլոկչեյնների թոքենների համար՝ թույլ տալով նրանց մուտք գործել Solana-ի DeFi էկոհամակարգ հենց առաջին օրվանից. դրանք անմիջապես հայտնվում են ապակենտրոնացված բորսաներում, դրամապանակներում և տվյալների որոնիչներում՝ առանց որևէ բարդության։
Կամրջի գործարկումից հետո Solana-ի օգտատերերը հնարավորություն ստացան գնել, պահել, սթեյքինգի ենթարկել և օգտագործել $DMC-ն էկոհամակարգի առաջատար հարթակներում։ Բացի այդ, թոքենը տիրապետողներին տալիս է վաղ հասանելիություն DeLorean-ի սպասվող թոքենացված մեքենաների թողարկումներին և ընկերության կառավարման համակարգին մասնակցելու իրավունք։ DeLorean-ն այս մոդելն անվանում է աննախադեպ. աշխարհահռչակ բրենդն առաջին անգամ իր համայնքին ուղղակի դեր է հատկացնում ապագա զարգացման ձևավորման հարցում։
Sui-ից դեպի մուլտիչեյն
$DMC թոքենն ի սկզբանե տեղակայված էր Sui բլոկչեյնում, որտեղ DeLorean Labs-ը ստեղծել էր Web3 ենթակառուցվածքի նախնական տարբերակը, ներառյալ Alpha 5 էլեկտրամոբիլների ամրագրման համակարգը։ Ամրագրման հարթակը, որը գործարկվել է 2025 թվականին DRIVEN տեխնոլոգիական ընկերության հետ համատեղ, մեքենա գնելու յուրաքանչյուր հայտ ձևակերպում է որպես NFT, որը կարելի է ազատորեն վաճառել Sui ցանցում՝ օգտագործելով USDC։
Ընդլայնումը դեպի Solana ներկայացնում է մուլտիչեյն ռազմավարություն, որն ուղղված է կրիպտո տարածության ամենամեծ և ակտիվ լսարաններից մեկի ներգրավմանը։ DeLorean Labs-ն այս քայլը ներկայացնում է որպես հասանելիության բացում «սովորական թրեյդերների, DeFi օգտատերերի, NFT կոլեկցիոներների և RWA-ի հետևորդների» համար, ովքեր այժմ կարող են տնօրինել պատմության մեջ ամենալեգենդար ավտոմոբիլային բրենդներից մեկի մի մասը։
Բրենդի ործնական թոքենացումը
DeLorean-ի ջանքերը Web3 ոլորտում գտնվում են բրենդի ժառանգության և բլոկչեյնի գործնական օգտակարության հատման կետում։ Բացի սպեկուլյատիվ բաղադրիչից, $DMC թոքենը նախատեսված է որպես կամուրջ բրենդի և նրա թվային համայնքի միջև. այն ներառում է արտադրանքի նախնական պատվերի, կառավարման և ապագա թոքենացված ակտիվների գործառույթներ։ Վերջերս ընկերությունը նաև հնարավորություն բացեց DeLorean Time Capsule NFT-ների մարման համար և ազդարարեց նախագծի հետագա զարգացման մասին։
Solana ցանցում կամրջի գործարկումը տեղի է ունենում «Motorverse»-ի՝ DeLorean-ի մասշտաբային տեսլականի ֆոնին։ Դա վիրտուալ տիեզերք է, որը միավորում է բրենդի ֆիզիկական մեքենաները և թվային ակտիվները մեկ միասնական բլոկչեյն-ինքնության ներքո։






