2022 թ․ վերջին «.ru» տիրույթի դոմենների թիվը նվազել է 88,200-ով և կազմել ընդամենը 4,93 միլիոն։ Այս մասին հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով «Ինտերնետի տեխնիկական կենտրոն»-ի վիճակագրությանը, որն իրականացնում է «.ru», «.rf» և «.su» տիրույթների հիմնական դոմեյնների ռեեստրի աջակցությունը։
Ուշագրավ է, որ թվարկված երեք տիրույթներից հատկապես «.ru»-ն է կորցնում իր պոպուլյարությունը, իսկ մյուս երկուսը գրանցել են աննշան աճ՝ 2016-ից ի վեր առաջին անգամ. «.рф» տիրույթում դոմենների թիվը մեկ տարում աճել է 1308-ով և կազմել 676,200 դոմեն, իսկ «.su» տիրույթում, որն ի սկզբանե հատկացվել է Խորհրդային Միությանը և այժմ ունի «բացառության կարգով ամրագրված է» կարգավիճակ, դոմենների թիվն ավելացել է 514-ով և կազմել 105,900։
Հետաքրքիր է, որ 2021 թ․ «․рф» դոմենների թիվը նվազել է 36,800-ով, իսկ «.su»-ինը՝ 3400-ով։
Ըստ Ru-Center-ի դոմենների և հարակից ծառայությունների բաժնի ղեկավար Մարինա Բրիկի՝ «.ru» դոմենների թվի նվազումը կարելի է բացատրել նրանով, որ արտասահմանյան շատ ընկերություններ հեռանում են ռուսական շուկայից։ Իսկ «.рф» և «.su» դոմենների նկատմամբ հետաքրքրությունը մասնագետը բացատրում է «միջազգային գոտիներում այլընտրանքների դոմենների որոնմամբ»։
Ըստ «.RU/.RF» դոմենների համակարգող կենտրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովի, «.ru» տիրույթի հետ կապված իրավիճակի վրա ազդել են նաև տնտեսական դժվարությունները, այդ թվում՝ «փոքր և միջին բիզնեսի ադմինիստրատորների թվի նվազումը»։ Այսպիսով, ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար գրանցված դոմենների թիվը 2022 թ․ նվազել է 258,000-ով՝ հասնելով 3,64 միլիոնի։ Բայց միևնույն ժամանակ իրավաբանական անձանց կողմից գրանցված դոմենների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 170,000-ով՝ մինչև 1,28 միլիոնի։






