Արեգակի վրա տեղի է ունեցել X2.0 դասի բռնկում, որը դարձել է 2025 թվականի ամենահզորը։ Ըստ ԻԿԻ-ի և ԻՍԶՖ ՌԱՀ-ի Արեգակի աստղագիտության լաբորատորիայի տվյալների՝ բռնկումը արձանագրվել է երևանյան ժամանակով 23:20-ին։ Վերջին անգամ նման երևույթ դիտվել էր 2024 թվականի դեկտեմբերին։

Կլինե՞ն ազդեցություններ Երկրի վրա

Մասնագետների խոսքով՝ բռնկումը տեղի է ունեցել Արեգակի արևմտյան եզրին, ուստի դրա ազդեցությունը Երկրի վրա նվազագույն է։ Երկրի մագնիսական դաշտում փոփոխություններ չեն դիտվում, և լիցքավորված մասնիկների հոսքի վտանգը չափազանց ցածր է։

Արեգակի ակտիվությունը շարունակում է աճել

Գիտնականները նշում են, որ Արեգակի ակտիվությունը կտրուկ աճել է պակաս քան մեկ օր առաջ և դեռևս անկման նշաններ չի ցուցաբերում։ Բացի այդ, փետրվարի 23-ին Արեգակի վրա արձանագրվել է նաև միջին (M) դասի բռնկում, ինչը վկայում է ակտիվության շարունակվող բարձրացման մասին։

Մասնագետները չեն բացառում, որ առաջիկա օրերին կարող են տեղի ունենալ նոր բռնկումներ և պլազմայի արտանետումներ։