Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Էնցելադուսը՝ Սատուրնի արբանյակներից մեկը կարող է կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ապահովել:

Արդյո՞ք սառցե արբանյակը պատող սառցե հաստ շերտի տակ հեղուկ ջուր կա։

Այդ հեղուկ ջրի մեջ իսկապես կարո՞ղ է մանրէների կյանքի ինչ-որ տեսակ գոյություն ունենալ:

Եթե դա ապացուցվի, դա ի՞նչ նշանակություն կունենա մեզ եւ գիտության համար:

Այս ամենի մասին կարող եք դիտել Վաշինգտոնի համալսարանի երկրի եւ տիեզերական գիտությունների բաժնի աստղակենսաբանության դոկտոր Ֆաբիան Կլենների հետ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ «Բա իմացա՞ր»-ի՝ տեխնոլոգիական և գիտական ոլորտներին առնչվող հարցազրույցների շարքի գործընկերն է Team Telecom Armenia-ն: