SpaceX օդատիեզերական ընկերությունն ուղեծիր է ուղարկել Starlink առաջին 20 արբանյակները՝ բջջային հեռախոսներին ուղիղ միանալու համար: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը։
Նրա խոսքով, դա հնարավորություն կտա օգտագործել հաղորդակցությունները հեռավոր շրջաններում կամ արտակարգ իրավիճակներում, երբ վնասվում են վերգետնյա ենթակառուցվածքները։ Նշվում է, որ կապուղու թողունակությունն այժմ կազմում է մոտ 10 Մբիթ/վ, սակայն ապագա արբանյակները նախատեսվում է ավելի արդյունավետ դարձնե։
Falcon 9-ը արձակվել է ԱՄՆ տիեզերական ուժերի բազայի 40-րդ արձակման համալիրից, որը գտնվում է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանում:
2022 թվականի ամռանը SpaceX-ը և T-Mobile օպերատորը հայտարարեցին սմարթֆոնների վրա արբանյակային ինտերնետ գործարկելու նախագծի մասին՝ հայտարարելով այն 2023 թվականին գործարկելու պլանների մասին: Նախագիծը մշակում է Direct to Cell համակարգ, որը հնարավորություն կտա հեռախոսները ուղիղ միացնել արբանյակային ցանցին՝ առանց լրացուցիչ սարքերի:
2023 թվականի հոկտեմբերին տեխնոլոգիան ժամանակավորապես թույլատրվել էր՝ փոթորիկներից հետո արտակարգ հաղորդագրություններ ուղարկելու համար:
Նոյեմբերի վերջին ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը վերջապես լիովին հավանություն տվեց Starlink-ին:
Այս պահին Starlink նախագծի շրջանակներում SpaceX-ն արձակել է ավելի քան 7,4 հազար արբանյակ՝ 2019 թվականի մայիսին դրա ներդրման մեկնարկից ի վեր։
The first Starlink satellite direct to cell phone constellation is now complete.
— Elon Musk (@elonmusk) December 5, 2024
This will enable unmodified cellphones to have Internet connectivity in remote areas.
Bandwidth per beam is only ~10Mb, but future constellations will be much more capable. https://t.co/wJHMGEzzE4






